Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


Հայրենական սակագնային փաթեթներ

February 18, 2010 | Բաժիններ` Հայկական բջջային շուկա, Հեղինակային


Այսօր մեր երկիրն էլ հասել է այնպիսի մոբիլացված վիճակի, երբ բջջային ծառայությունները մատուցվում մեկից ավելի, ավելի կոնկրետ` երեք օպերատորների կողմից, ինչը, իհարկե, լավ ցուցանիշ է: Եվ չնայաց դրան, միևնույն է, դեռ բջջային կապի գներն այնքան էլ չեն համապատասխանում մեր եկրում կապի որակին և պայմաններին:

Ինչևէ, փորձենք մի փոքր համեմատություն անց կացնել մեր բջջային օպերատորների, մասնավորապես` ViaCell-MTS և Beeline օպերատորների առաջարկած սակագնային պլանների միջև`կանխավճարային քարտերի համար:
Սկսենք վերլուծել ViaCell-MTS և Beeline օպերատորների առաջարկած սակագնային փաթեթների տարբերությունները: Դիտարկենք այն սակագնային պլանները, որոնք առաջարկում է ViaCell-MTS-ը և որի անալոգը չկա Beeline–ում:

Դիցուք ViaCell MTS-ի առաջարկած սակագնային փաթեթներից է հետևյալը` «Սիրում եմ», որը ստեղծված է հատուկ սիրահար զույգերի համար: Փաթեթը ներառում է երկու կանխավճարային համարներ, որոնց միջև զանգերի և sms-ների սակագինը կազմում է 4 դրամ: Ինչպես նաև խոսելով գիշերը, բաժանորդները ստանում են այդ խոսացածի չափով ցերեկը միմյանց անվճար զանգելու հնարավորություն:

Այս սակագինը յուրահատուկ է և տարբերվում է նրանով, որ 2 «Սիրելի Համարներն» ունեն ընդհանուր հաշիվ, որը կարող է վերալիցքավորել բաժանորդներից յուրաքանչյուրը, և անվճար խոսելաժամանակը ևս ընդհանուր է:
Այս փաթեթը իսկապես շատ հետքրքիր և հարմար առաջարկ է այն զույգերի համար, ովքեր ցանկանում են ունենալ միևնույն հաշիվը, բայց տարբեր կանխավճարային քարտեր և համարներ, և խոսեն բավականին մատչելի գնով:
Հիմա դիտարկենք այն սակագնային պլանները, որ առաջարկում է Beeline –ը և որի նմանատիպը չկա ViaCell MTS -ում:

Դիտարկենք Beeline-ի առաջարկած «Ազատ շփում» սակագնային պլանը, որը առաջարկում է դեպի Beeline-ի բջջային ցանց անվճար զանգերի հնարավորություն, լիցքավորելով 5000 դրամ: Այսինքն բաժանորդը հնարավորություն ունի խոսել Beeline-ի ցանցում անվճար, իսկ դեպի այլ բջջային և քաղաքային ցանցեր բաժանորդը խոսում է այդ դեպքում 59 դրամով:

Այս փաթեթն ել իր հերթին բավականին հետաքրքիր առաջարկ է, և փաստորեն, վերալիցքավորելով կանխավճարային քարտը 5000 դրամով, բաժանորդը հնարավորություն ունի անսահմանափակ խոսել անվճար Beeline–ի ցանցում, ինչպես նաև այդ վերալիցքավորած գումարով կարող է խոսել դեպի այլ բջջային կամ քաղաքային ցանցեր:

Բացի նշված սակագնային փաթեթներից, այս օպերատորներն ունեն այլ սակագնային պլաններ, որոնց ընտրությունը կախված է տվյալ բաժանորդի հարմարությունից` թե դեպի որ ցանց է նա ավելի հաճախ զանգեր կատարում, կամ արդյո՞ք կա մարդկանց խումբ, որոնց հետ առավել հաճախ է խոսում, և ըստ այդմ, կան կողմնորոշվելու բազմաթիվ հնարավորություններ:

Օրինակ եթե բաժանորդը կատարում է զանգեր դեպի տարբեր ցանցեր հավասարաչափ, ապա հարմար սակագնային պլան է ViaCell-MTS-ի կողմից առաջարկվող «Մագնիս» սակագնային պլանը, որի դեպքում դեպի բոլոր ցանցեր զանգերը կատարվում են 36 դրամով, իսկ սակագնային պլանի ներսում` 10 դրամով:

Նմանատիպ հարմար առաջարկ ունի նաև Beeline-ը իր «Քեզ համար-էքսկլյուզիվ» սակագնային պլանով: Այս պլանին միանալու դեպքում բաժանորդը զանգերը դեպի Beeline-ի ցանց կատարում է 19 դրամով, իսկ դեպի այլ ցանցեր ` 29,99 դրամով:

Այսպիսով, կանխավճարային քարտերի բաժանորդները հնարավորություն ունեն ընտրելու իրենց և իրենց ընկերների ու հարազատների համար հարմար սակագնային պլաններ, ինչպես նաև կարող են փոփոխել` ցանկության դեպքում անցնելով մի սակագնային պլանից մյուսը:

Էլյա / ArmeniaMobile.net




Նյութի դիտումների քանակը` 646





Մեկնաբանության ֆորմա