Որոնում հայկական ցանցում
Google Social Search ծառայությունը հասանելի է 19 լեզուներով
May 23, 2011 | Բաժիններ` Ինտերնետ ինդուստրիա
Google ընկերությունը հայտարարել է, որ իր սոցիալական որոնման (Google Social Search) ծառայությունում հնարավոր է որոնումը կատարել արդեն 19 լեզուներով: Այս հնարավորությունը հասանելի կլինի արդեն հաջորդ շաբաթվանից:
Հիշեցնենք, որ սոցիալական որոնումը Google-ի կողմից ներդրվել է դեռևս 2009թ.-ից, սակայն այն մինչ այսօր անգլերեն տարբերակով հասանելի էր միայն ԱՄՆ ինտերնետ-օգտվողներին:
Social Search ծառայության միջոցով հնարավոր է գտնել տեղեկություններ օգտվողների, նրա ընկերների մասին հայտնի սոցիալական ցանցերում` Facebook, Twitter, Buzz և այլն: Սոցիալական որոնումը հնարավոր է այն դեպքում, եթե օգտվողը ունի հաշվեհամար Google-ում (Google Account):
Նյութի դիտումների քանակը` 633

