Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


Հայաստանում հնարավոր է լինի ֆիքսված կապի 2-րդ օպերատոր

February 22, 2010 | Բաժիններ` Հայկական բջջային շուկա, Վերահրապարակումներ


Հայաստանում նախատեսվում է ունենալ ֆիքսված հեռախոսակապի նոր օպերատոր:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց, որ  հանձնաժողովը նախորդ շաբաթ ընդունել է իրավական ակտ, որով հիմնական օպերատորի հետ սահմանվել են փոխկապակցման պայմանները: Առաջիկա` փետրվարի 24-ի նիստում հանձնաժողովը կսահմանի դեպի նոր ցանցեր եւ բջջային օպերատորներ փոխկապակցության պայմաններն ու սակագները:

Նշվեց, որ 2006թ-ին «ԱրմենՏել» ընկերության լիցենզիան   վերախմբագրվեց, արդյունքում հանվեցին փոխադարձ համաձայնության եւ պայմանավորվածության բացառիկ իրավունքները: Վերջինիս շնորհիվ  կարգավորող մարմնի կողմից բարեփոխումներ կատարվեցին իրավական եւ լիցենզավորման կարգերում, եւ այսօր կան մոտ 30 ցանցային ընկերություններ, որոնք կառուցում ու շահագործում են էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր:

«Այսինքն` բոլոր պայմանները ստեղծվում են` ֆիքսված հեռախոսակապի մասով նոր օպերատոր ունենալու համար: Սրանում կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ կստեղծվի մրցակցություն օպերատորների մատուցած ծառայությունների ոլորտում»,- ասաց նա:

Աղբյուրը` B24.am




Նյութի դիտումների քանակը` 492





Մեկնաբանության ֆորմա