Beeline-ը կաջակցի «1Goal.Կրթություն բոլորի համար» միջազգային արշավին
February 22, 2010 | Բաժիններ` Մոբիլ կոմերցիա, Վերահրապարակումներ
Beeline-ը իր ներկայության բոլոր երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, կաջակցի բջջային հաղորդակցության պատմության մեջ խոշորագույն, կապի օպերատորների համատեղ «1Goal.Կրթություն բոլորի համար» միջազգային արշավին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունում, GSM Միջազգային Ասոցիացիայի մեջ մտնող եւ ավելի քան 1 մլրդ բաժանորդներ սպասարկող 18 օպերատորներ 2010թ. ապրիլի 20-ից մինչեւ հուլիսի 11-ը կանցկացնեն լայնածավալ արշավ, որի շրջանակներում բաժանորդներին հնարավորություն կընձեռեն իրենց ձայները տալ հօգուտ «1Goal.Կրթություն բոլորի համար» նախաձեռնության, որպեսզի իրենց ավանդը ներդնեն աշխարհում բոլոր երեխաների նախնական կրթության մատչելիության բարձրացման գործում:
«ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի գլխավոր կառավարիչ տնօրեն Բորիս Նեմշիչն ասել է, որ «մեզ համար մեծ պատիվ է մասնակցել այս համատեղ արշավին, որը թույլ է տալիս օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների եւ բջջային կապի միջոցների ողջ հզորությունը` համաշխարհային հասարակությանը բարիք բերող խնդիրների լուծման նպատակով»:
Աղբյուրը` iTel.am
Նյութի դիտումների քանակը` 706





