Հայաստանում անհրաժեշտ է ազգային ինտերնետ-կոնտենտ ձևավորել. «ԱրմենՏել»
February 20, 2010 | Բաժիններ` Հայկական բջջային շուկա, Հայկական ինտերնետ, Վերահրապարակումներ
Հայաստանում անհրաժեշտ է ազգային ինտերնետ-կոնտենտ ձևավորել, շաբաթ հայտարարել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն Ծաղկաձորում կայացած «Արդյունավետ մենեջմենթը հետճգնաժամային կառավարման պայմաններում» կլոր սեղանի ժամանակ։
Նա նշեց, որ Հայաստանը կարող է հեռահաղորդակցական հատվածի և տեղեկատվական նոր արտադրանքի զարգացման առաջատարը դառնալ։
Միաժամանակ, նրա խոսքերով, «ԱրմենՏելը» պատրաստ է աջակցել ազգային կոնտենտի ձևավորմանը և հարթակներ ստեղծել exchange կենտրոնների համար՝ առավելագույնս արագացնելով բիլինգը։
«Մենք օժանդակում ենք ազգային կոնտենտի ստեղծմանը, և կարծում ենք, որ պետությունը պետք է այս հարցում առաջնորդի դերում հանդես գա»,- ասաց Կլիմկոն։
Նա նշեց, որ առանց ազգային գրադարանների, ֆիլմերի, տեսահոլովակների և այլ ներքին ներուժի ստեղծման միջոցով սպառողների խթանման կոնտենտը կփակվի ինտերնետ-բովանդակության այնպիսի հսկաներում, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ուկրաինան։
Ըստ նրա՝ Հայաստանում նկատվում է Ինտերնետի սպառման պայթյունային աճ, որը, չնայած երկրի փոքր մասշտաբներին, համեմատելի է այնպիսի խոշոր երկրների սպառման հետ, ինչպիսիք են Ուկրաինան և Ղազախստանը։
«Անցկացրած վերլուծությունը ցույց է տալիս, որ սպառման ամենամեծ ծացալը բաժին է ընկնում օտարերկրյա ռեսուրսներին, առավելապես՝ սոցիալական ցանցերին, պոռնոկայքերին, և torrent-ին, մինչդեռ անհրաժեշտ է շեշտադրում կատարել համաշխարհային սարդոստայնի կրթական կոնտենտին»,- ասաց Կլիմկոն։
Աղբյուրը` Arka Telecom | Telecom.Arka.am
Նյութի դիտումների քանակը` 1,291





