Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


Orange Armenia ինտերնետ բաժանորդների օգտագործած ծավալը 6-7Gb ամսական

February 22, 2010 | Բաժիններ` Հայկական ինտերնետ, Վերահրապարակումներ


Orange Armenia-ի բաժանորդների կողմից ինտերնետի օգտագործան ծավալը միջինը ամսական կազմում է 6-7 գիգաբայթ (Gb), շաբաթ օրը Ծաղկաձորում «Արդյունավետ մենեջմենթ հետճգնաժամային կառավարման պայմաններում» կլոր սեղանի ընթացքում ասել է ընկերության մարքեթինգի գծով մենեջեր Արամ Մկրտչյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում ինտերնետից օգտվողները բավականին զարգացած են, ինչի մասին վկայում են նրանց սպառման բարձր ցուցանիշները, որոնք նույնիսկ գերազանցում են ինտերնետ ռեսուրսների օգտագործման համաշխարհային ռեկորդները: «Թվերը վկայում են այն մասին, որ ընկերության մուտքը դրական է անդրադարձել շուկայի վրա՝ բարձրացնելով մրցակցությունը, իսկ սպառողին տրամադրելով ավելի մեծ հնարավորություններ», – ասել է Մկրտչյանը:

Նա նաև ընդգծել է, որ ճգնաժամը չի ազդել ընկերության ներդրումային ծրագրերի վրա: «Ճգնաժամը թույլ տվեց Հայաստանում զարգացնել ավելի հետաքրքիր ապրանքներ և մշակել ընկերության ավելի արդյունավետ ռազմավարություն», – ասել է Մկրտչյանը:

«Orange Armenia»-ն France Telecom-ի 100 տոկոսանոց դուստրն է (ապրանքանիշը՝ Orange): Ընկերությունը Հայաստանում 140 մլն եվրոյի ներդրումներ է կատարել, ինչի հաշվին ապահովել է ցանցի 83-տոկոսանոց ծածկույթ՝ ապահովելով բջջային կապի և ինտերնետի հասանելիությունը հանրապետության 500 քաղաքներում և գյուղերում։

Աղբյուրը` Arka Telecom | Telecom.Arka.am




Նյութի դիտումների քանակը` 623





Մեկնաբանության ֆորմա