Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


Դոմեյնային շուկան 1 տարվա մեջ 15% աճ է գրանցել

February 28, 2010 | Բաժիններ` Ինտերնետ ինդուստրիա, Վերահրապարակումներ


Աշխարհում ընդհանուր գրանցված դոմեյնային անվանումների թիվը հասել է 192 միլիոնի…

Դոմեյնային զոնաների ադմինիստրատոր VeriSign ընկերությունը հրապարակել է իր տարեկան հաշվետվությունը ցանցում դոմեյնային անվանումների վերաբերյալ: 2009թ.-ի վերջի դրությամբ աշխարհում հաշվվում էին 192 մլն դոմեյնային անվանումներ երկրորդային զոնաներում, որը 15%-ով ավելին է, քան 2008թ.-ի վերջին: Ավանդաբար, ամենամեծ բաժինը դոմեյնային անվանումներում ընկնում է .com և .net զոնաներին, որոնցում գրանցված են ընդհանուր 96,7 մլն անվանումներ:

2009թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին գրանցվել են միջինը 3,7 մլն դոմեյնային անվանումներ բոլոր զոնաներում միասին. այդպիսով 2009թ. 4-րդ քարորդում բացվել են ավելի քան 11 մլն նոր երկրորդային դոմեյնային անվանումներ: Նախորդ տարվա 4-րդ քարորդի համեմատ աճը կազմել է 8%: բացի այդ, հարկավոր է նշել, որ .com և .net դոմեյնային անվանումներում ամսեկան գրանցվել են միջինը 2,4 մլն նոր անվանումներ:

Domain market. 2010, դոմեյնային շուկան 2010թ.

2009թ.-ի վերջին ազգային դոմեյնային անվանումների քանակը .ru զոնայում ավելացել է 37%-ով: Բրազիլիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ազգային դոմեյնային զոնաներում ընհանուր գրանցումների աճը կազմել է 6%, 27%-անոց աճ է գրանցվել մեկ տարվա ընթացքում Բրազիլիայի (.br), 26% Լեհական (.pl) և 26-ական% համապատասխանաբար Ֆրանսիայի, Ավստրալիայի դոմեյնային անվանումներում: Չինական .cn ազգային զոնայում մեկ տարվա ընթացքում դոմեյնային անվանումների գրանցման աճը կազմել է 467%: Սակայն անցյալ տարվա վերջին Չինաստանում ընդունված նոր օրենքով արգելվում է այլևս ֆիզիկական անձանց գրանցել դոմեյնային անվանումներ, որն էլ Չինական զոնայի աճի նվազման արդյունք հանդիսացավ:

Ազգային դոմեյնային զոնաներ ամենից շատ գրանցված են չինական զոնայում (.cn), այնուհետև ցուցակը շարունակում են Մեծ Բրիտանիան (.uk), Նիդերլանդները (.nl), Եվրոմիությունը (.eu): Այս ցուցակում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում Ռուսական .ru դոմեյնային զոնան: Ներկա դրությամբ, VeriSign-ի տվյալներով, աշխարհում ազգային դոմեյնային տիրույթների քանակը կազմում է 240, որոնցից 10-ը ընդհանուր գրանցված անվանումների 66%-ն են կազմում:

VeriSign-ը նաև իր ՏՏ-ենթաստրուկտուրաների ծանրաբեռնվածության մասին: Այսպես, նախորդ տարվա 4-րդ քարորդում ռեգիստրարի սերվերներն ընդունել են օրեկան միջին հաշվով 52 մլրդ DNS հարցումներ, որի գագաթնակետը եղել է օրեկան 61 մլրդ ցուցանիշը: 2008թ.-ի համեմատ այդպիսով գրանցվել է 48%-անոց ռեկորդային աճ:

Ի դեպ, 2010թ. Մարտին կլրանա առաջին .com զոնայում դոմեյնային անվանման գրանցման 25-ամյակը. Առաջին ռեգիստրացիան կատարվել է 1985թ. Մարտի 15-ին` symbolics.com անվանումով: Ի սկզբանե .com զոնայի փոխարեն պլանավորված է եղել ստեղծել .cor (corporations) դոմեյնային զոնան, որը պետք է օգտագործվեր կոմերցիոն կազմակերպությունների գրանցման համար: Սակայն, արդյունքում տառերի համադրությունը փոփոխվում է, առաջանում է առաջին դոմեյնային միջազգային զոնան` .com-ը:

Առաջինը գրանցված դոմեյնային անվանումներից են xerox.com-ը (1986, հունվարի 9), hp.com-ը (1986, մարտի 3), sun.com-ը և ibm.com-ը, որոնք բացվել են 1986-ի մարտի 16-ին: Com զոնան, ինչպես նշվում է VeriSign-ի զեկույցում, աճում է էքսպոնենտ տարբերակով. Ստեղծման օրվանից շուրջ 2.5 տարի անց, .com զոնայում գրանցված էին ընդամենը 100 անվանումներ, 1992-ին նրանց թիվն էր 15 հազար, իսկ դոթ-քոմների (dot-com) բումի ընթացքում միայն մեկ տարվա ընթացքում գրանցվեցին ավելի քան 20 մլն դոմեյնային անվանումներ:

Մնում է արդեն գուծակել, թե ենթադրենք 10 տարի անց քանի դոմեյնային անվանումներ կլինեն գրանցված ողջ աշխարհում, հաշվի առնելով, որ ամեն տարի դոմեյնային մրցավազքին միանում են նոր դոմեյնային զոնաներ` նոր էկզոտիկ և գրավիչ անվանումներով (.ws .us .me .tv .fm և այլն…): / Աղբյուրը` iReport.am – http://www.ireport.am/2010/02/domain-industry-2009/
————————————————–
Post Script Ads By NeoMedia Project:
• Domain names registration in Armenia: Դոմեյնային անվանումների գրանցում Հայաստանում. .com .net .ru .biz .info .org .us .eu .tv և այլ դոմեյնային տիրույթներում անվանումների գրանցում` տարեկան սկսած 5500 դրամից:
————————————————–
Տեղադրել տեքստային Post Script գովազդ կայքում




Նյութի դիտումների քանակը` 390





Մեկնաբանության ֆորմա