Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


Orange Armenia ընկերությունը թողարկել է Orange TV շարժական հեռուստատեսության ծառայություններ

March 17, 2010 | Բաժիններ` Հայկական բջջային շուկա, Մոբիլ նորություններ, Վերահրապարակումներ

Orange Armenia ընկերությունը Հայաստանում թողարկել է Orange TV շարժական հեռուստատեսության ծառայություններ:

Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից,  բաժանորդներին հնարավորություն է տրվում անմիջապես իրենց բջջայինի էկրանին դիտել 16 տեղական և արտասահմանյան հեռուստաալիքներ 5 լեզուներով:

Orange-ն առաջարկում է առաջին բջջային հեռուստատեսությունը Հայաստանում, որը հնարավոր է դիտել ոչ միայն 3G, այլ նաև 2G հեռախոսների միջոցով, և որը հասանելի է պատկերի բարձր հստակության HD որակով:

Orange TV-ի շնորհիվ բազմաթիվ հեռուստաալիքներ հասանելի են դառնում  Հայաստանի բնակչության գրեթե 85%-ի համար, ովքեր գտնվում են Հայաստանի ամենաընդարձակ գերժամանակակից 3G+ ցանցի ծածկույթի ներքո:

Orange TV ծառայությունը հասանելի է անմիջապես Orange Աշխարհ WAP պորտալից (wap.orangearmenia.am): Ծառայության ակտիվացումն անվճար է Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդների համար: Վճարումը կատարվում է միայն օգտագործված շարժական ինտերնետի ծավալի դիմաց` ըստ կիլոբայթերի, համաձայն բաժանորդի սակագնային պլանի:

«Orange Armenia»-ն France Telecom-ի 100 տոկոսանոց դուստրն է (ապրանքանիշը՝ Orange): Ընկերությունը Հայաստանում 140 մլն եվրոյի ներդրումներ է կատարել, ինչի հաշվին ապահովել է  ցանցի 83-տոկոսանոց ծածկույթ՝ ապահովելով բջջային կապի և ինտերնետի հասանելիությունը հանրապետության 500 քաղաքներում և գյուղերում։

Աղբյուրը` Telecom.Arka.am




Bookmark and Share







1 մեկնաբանություն Orange Armenia ընկերությունը թողարկել է Orange TV շարժական հեռուստատեսության ծառայություններ հոդվածին

Avatar

iReport.am ամենօրյա գրառումներ » Orange Armenia. Orange TV շարժական հեռուստատեսության ծառայություններ

March 17th, 2010 at 10:14 pm

[...] Աղբյուրը` ArmeniaMobile.net Armenian Mobile News & Reports Center [...]

Մեկնաբանության ֆորմա

Կարծիքներ

Գովազդ






Օրացույց

September 2010
M T W T F S S
« Aug    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930