«ԱՐՄԵՆՏԵԼԸ» միացել է Եվրոպայի մագիստրալ ինտերնետ ցանցին (BackBone)
March 17, 2010 | Բաժիններ` Ինտերնետ ինդուստրիա, Հայկական ինտերնետ, Վերահրապարակումներ
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն Հայաստանի հեռահաղորդակցաական ծառայությունների առաջին օպերատորն է, որը միացել է Եվրոպայի մագիստրալ ինտերնետ ցանցին (backbone) «Caucasus Cable System» մալուխային համակարգի միջոցով։
Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, տվյալ ուղղությունն ամբողջովին անկախ է, և ի լրացում երեք առկա ուղղություններին՝ կդառնա նոր մայրուղի` ապահովելով «ԱրմենՏելի» մուտքն ինտերնետ:
«Մեր ենթակառուցվածքի միացումը նոր` չորրորդ ուղղությանը կապի արտաքին ուղիների դիվերսիֆիկացմանն ուղղված ռազմավարության մի մասն է կազմում: Մեզ՝ որպես կապի միասնական օպերատորի, դա հնարավորություն է ընձեռում ոչ միայն բարձրացնել մեր կողմից մատուցվող ինտերնետի այլ նաև միջազգային հեռախոսակապի որակը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նոր մայրուղին անցնում է Սև ծովի հատակով և միանում է Եվրոպայի մագիստրալ Ինտերնետ ցանցին Բուլղարիայի տարածքում։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է: 2007թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը: «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված, շարժական կապի և Ինտերնետ հասանելիության:
Աղբյուրը` iReport.am / http://www.ireport.am/2010/03/armentel-magistral-internet/
Նյութի դիտումների քանակը` 434





