Orange Armenia. հեռախոսից հեռախոս նոր ծառայություն
March 26, 2010 | Բաժիններ` Հայկական բջջային շուկա, Վերահրապարակումներ
Orange Armenia-ի երեւանյան եւ մարզային մի շարք խանութներում հաճախորդները կարող են օգտվել «Հեռախոսից հեռախոս» ծառայությունից:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Orange Armenia-ի մամուլի ծառայությունում, ծառայությունը թույլ է տալիս բացառիկ սարքի միջոցով հաշված րոպեների ընթացքում փոխանցել ինչպես հեռախոսի, այնպես էլ SIM-քարտի ողջ ինֆորմացիան համակարգչի, մեկ այլ հեռախոսի կամ USB կրիչի մեջ: Ծառայությունը հարմար է նաեւ հեռախոսը փոխելու կամ այն վերանորոգման հանձնելու դեպքում:
Մամուլի ծառայությունում նշել են, որ ծառայությունն անվճար է ինչպես Orange-ի, այնպես էլ այս օպերատորների բաժանորդների համար:
http://orangearmenia.am/phones/phone-to-phone/ հասցեում կարելի է գտնել այն խանութների ցանկը, որոնցում հնարավոր է օգտվել «Հեռախոսից հեռախոս» ծառայությունից:
Աղբյուրը` iTel.am
Նյութի դիտումների քանակը` 647






