Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


“ԱրմենՏել”-ը նվազեցնում է Ռուսաստան, Կանադա և ԱՄՆ զանգերի սակագինը

March 20, 2010 | Բաժիններ` Հայկական բջջային շուկա


«ԱրմենՏել» ՓԲԸ- ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Ռուսաստան, Կանադա և ԱՄՆ զանգերի սակագների իջեցման մասին «Հայերի Աշխարհ» ծառայության շրջանակում: Մարտի 15-ից Կանադայի և ԱՄՆ- ի ֆիքսված և բջջային ցանցի համարներին ելքային զանգի մեկ րոպեի սակագինը 13.99 դրամ է նախկին 24 դրամի փոխարեն, իսկ Ռուսաստանի` (բացի Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից) 29.99 դրամ նախկին 49 դրամի փոխարեն: Դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ ելքային զանգի մեկ րոպեի սակագինը 24 դրամ է:

«Միջազգային զանգերի սակագների նվազեցումը մեր ընկերության արդյունավետ սակագնային քաղաքականության արդյունքն է, որ հնարավոր է դարձնում մատչելի և որակյալ շփումը ոչ միայն Հայաստանում, այլ նրա սահմաններից դուրս»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ- իգլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Հայերի Աշխարհ» ծառայությունը թույլ է տալիս թե ֆիքսված, թե շարժական կապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներին զանգահարել աշխարհի բոլոր երկրներ ինտերնետ- հեռախոսակապի (VoIP) սակագներով` առանց նախապես քարտ գնելու: Միջազգային զանգ կատարելու համար անհրաժեշտ է պարզապես հավաքել *88* (00) (երկրի կոդ) (քաղաքի կոդ) (բաժանորդի հեռախոսահամար): «Հայերի Աշխարհ» ծառայության միջոցով իրականացված միջազգային զանգերի հաշիվն ընդգրկվելու է բաժանորդին ներկայացվող հեռախոսային ընդհանուր հաշվում: Բաժանորդի ցանկության դեպքում, կարող է ներկայացվել զանգերի վերծանում, որտեղ “Հայերի Աշխարհ» ծառայության միջոցով իրականացված զանգերը կներկայացվեն առանձին:




Նյութի դիտումների քանակը` 342





Մեկնաբանության ֆորմա