Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


Երևանում ինտերնետիզացիայի ծավալներն աճում են

March 26, 2010 | Բաժիններ` Հայկական ինտերնետ, Վերահրապարակումներ


Նախնական տվյալների համաձայն՝ Երևանում համակարգչից և ինտերնետից օգտվողների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է գրեթե եռակի և կազմել 18 տոկոս, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation- EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նա նշել է, որ EIF-ն սկսել է ուսումնասիրություններ իրականացնել Հայաստանում ինտերնետից և համակարգչային տեխնիկայից օգտվելու վերաբերյալ, որի արդյունքները նախատեսվում է ամփոփել երեք ամիս հետո:

«Արդեն նախնական՝ ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ եթե Երևանում համակարգչից և ինտերնետից օգտվողների թիվը մեկ տարի առաջ 6 տոկոս էր, ապա արդեն այժմ այն կազմում է ավելի քան 18 տոկոս», – ասել է Ենգիբարյանը:

Նրա խոսքերով՝ օգտվողների նման ցածր ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ էլեկտրոնային հասարակության զարգացումն անհնար է առանց կառավարության անմիջական մասնակցության, իսկ «Հայաստանը երկար մտածելուց հետո միայն 2009 թ.-ին որոշում ընդունեց նախաձեռնել էլեկտրոնային հասարակության ստեղծումը»:

Մասնավորապես, կառավարությունը նախաձեռնել է երկու լուրջ ծրագիր, որոնք հավական է, որ կմեկնարկեն 2010 թ.-ին՝ լայնամասշտաբ ինտերնետ ցանցի կառուցումն ու «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը:

«Այս ծրագրերի իրագործումը թույլ կտա գրանցել օգտագործողների աճ երկրաչափական պրոգրեսիայով: Միաժամանակ այդ նախաձեռնություններն ուշացել են, քանի որ եթե մենք սկսեինք գործընթացը 7-8 տարի առաջ՝ այլ երկրների հետ միասին, ապա այսօր երկրում տիրող իրավիճակը շատ ավելի լավ կլիներ», – ասաց Ենգիբարյանը:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանն իր հերթին նշեց, որ ինտերնետից օգտվողների 6 տոկոսանոց ցուցանիշը չի արտացոլում իրականությունը, քանի որ կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրությունների համաձայն՝ միայն Երևանում ինտերնետից օգտվողների թիվը կազմում է 30 տոկոս:

Միաժամանակ, նրա խոսքերով, այդ ցուցանիշը կարող է կտրուկ աճել՝ հաշվի առնելով բջջային ինտերնետի բաժանորդների թիվը:
Տարբեր միջազգային փորձագետների տվյալների համաձայն՝ Հայաստանում համակարգչայնացման մակարդակը կազմում է շուրջ 5-10 տոկոս:

Աղբյուրը` ԱՌԿԱ-Տելեկոմ




Նյութի դիտումների քանակը` 233





Մեկնաբանության ֆորմա