ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների «Ինտերնետ օգնականը»
March 27, 2010 | Բաժիններ` Ինտերնետ ինդուստրիա, Հայկական բջջային շուկա, Հայկական ինտերնետ, Մոբիլ կոմերցիա
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացում է «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալը (https://cabinet.mts.am), որտեղ բաժանորդները կարող են առցանց ստանալ մանրամասն տեղեկություններ հաշվի ու կատարած վճարումների վերաբերյալ, վերալիցքավորել հաշիվն ու վճարումներ կատարել, վերահսկել և կառավարել իրենց տրամադրվող ծառայությունները, ակտիվացնել և ապաակտիվացնել դրանք:
Ներկայումս պորտալում հնարավոր է փոխել սակագնային պլանը, վերահասցեավորել զանգերը, ավելացնել կամ փոփոխել հեռախոսահամարներն «Իմ աշխարհը» ցուցակում, փոխանակել հաշվի գումարը վավերականության ժամկետի հետ, գնել ինտերնետ-փաթեթներ, ինչպես նաև առցանց ուղարկել SMS հաղորդագրություններ «Օնլայն SMS» ծառայության միջոցով: «Ինտերնետ օգնական» պորտալում տրամադրվող ծառայությունների ցանկը շարունակաբար ընդլայնվելու է:
Գրանցման համար անհրաժեշտ է ուղարկել SMS բառը 111 կարճ համարին: Քիչ անց Դուք կստանաք գաղտնաբառ, որով կարող եք մուտք գործել Ձեր էջն ու օգտվել պորտալի ընձեռած բոլոր հնարավորություններից: 111 կարճ համարին ուղարկված մեկ SMS հաղորդագրության արժեքն է 20 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Իսկ եթե Դուք արդեն գրանցված եք epay.vivacell.am (Օնլայն վճարում), cabinet.vivacell.am, sms.vivacell.am (Օնլայն SMS) կայքերում, ապա կարող եք մուտք գործել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալ այս կայքերի Ձեր գաղտնաբառերով:
Մանրամասն տեղեկությունների համար VivaCell-MTS-ի բաժանորդները կարող են զանգահարել 111 հեռախոսահամարով:
Աղբյուրը` VivaCell-MTS
Նյութի դիտումների քանակը` 1,793






