«Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագիրը օժանդակելու է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերանորոգմանը
March 22, 2010 | Բաժիններ` Արագ անոնսներ
2010 թվականի մարտի 26-ին և 27-ին աշխարհահռչակ «Deep Purple» ռոք-խմբի վոկալիստ Իէն Գիլանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ երկու բարեգործական համերգ կունենա Երևանում: Երկու համերգից գոյացած հասույթն ուղղվելու է տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը:
Իէն Գիլանի բարեգործական համերգները կազմակերպվում են «Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին» (Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock) նախագծի շրջանակներում: Այն կազմակերպել են «Մեդիամաքսը» և ավստրալիական «Do Something» կազմակերպությունը` ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո: Ինրպես նշում է Հայաստանի բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որը Սպիտակի երկրաշարժի քսաներորդ տարելիցի կապակցությամբ բնակարաններ է հատկացրել Գյումրիի 20 անօթևան ընտանիքների, ստանձնել է բարեգործական համերգների գլխավոր հովանավորի դերը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է,որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես հայաստանյան ընկերություն, չէր կարող անմասն մնալ, երբ Արևմուտքի աշխարհահռչակ ռոք աստղերը, որոնք 1988-ի դեկտեմբերին հանդես եկան «Ռոքն օգնում է Հայաստանին ծրագրով»` աջակցելու համար երկրաշարժի գոտու վերակառուցմանը, քսան տարի անց կրկին օգնության ձեռք են մեկնում մեր երկրին: Կատարած գործը կարեկցանքի հազարավոր խոսքերից արժեքավոր է: Նա կոչ էր անում մեր հայրենակիցներին ներկա գտնվելու համերգին, վայելելու ռոքնռոլի դարաշրջանի ամենագեղեցիկ երգերը, այդպիսով սեփական ներդրումն ունենալու երաժշտական դպրոցի վերանորոգման գործում, որտեղ Գյումրիի երիտասարդ բնակիչները էսթետիկական կրթություն կստանան:
«Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի շրջանակներում 2009 թվականի հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը և Թոմի Այոմին այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց: Ռոք աստղերի հետ զրույցի ընթացքում դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանը նշել էր, որ աշակերտները շատ են ցանկանում ունենալ լավ կիթառներ և հարվածային գործիքներ: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը ավիրվել էր 1988-ի երկրաշարժից և մինչ օրս գործում է տնակային պայմաններում: Ռոք աստղերը խոստացան իրենց աջակցությունը բերել դպրոցի վերակառուցման գործում:
2009 թվականի դեկտեմբերի 21-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Մեդիամաքսը» այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց և երեխաներին երաժշտական գործիքներ նվիրեցին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նվիրեց 8 ջութակ, 2 ֆլեյտա, ինչպես նաև սոպրանո սաքսոֆոն և սինթեզատոր: «Մեդիամաքսը» ևս իր ներդրումն ունեցավ` նվիրելով դպրոցին երկու կիթառ: Փետրվարի 16-ին Իէն Գիլանը («Deep Purple») և մեկ այլ հանրահայտ ռոք աստղ Թոմի Այոմին («Black Sabbath»,«Heaven and Hell») երաժշտական գործիքներ ուղարկեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցին:
Աղբյուրը ` VivaCell MTS
Նյութի դիտումների քանակը` 386





