VIVACELL-MTS-ը կներկայացնի Android օպերացիոն համակարգով HTC հեռախոսները
April 10, 2010 | Բաժիններ` Հայկական բջջային շուկա, Մոբիլ կոմերցիա
ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորը հայկական շուկայում հանդես կգա նորարարական նախաձեռնությամբ՝ Android օպերացիոն համակարգով HTC սմարթֆոններ։
Ինչպես ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է սմարթֆոնների համաշխարհային արտադրող` HTC ընկերության հետ պայմանագրի կնքման մասին և ներկայացնում է տեխնոլոգիական վերջին նվաճումներից մեկի` Android օպերացիոն համակարգի վրա հիմնված HTC սմարթֆոնները: Այս սարքերը շուտով կհայտնվեն ընկերության սպասարկման կենտրոններում:
Android համակարգի վրա հիմնված սմարթֆոնների շնորհիվ բաժանորդները կարող են օգտվել բարձրակարգ ինտերնետի ընձեռած հնարավորություններից և վայելել անհատական կարիքները բավարարող ծրագրեր Android Market-ի միջոցով։
Տվյալ ծառայությունների շնորհիվ շուտով հայաստանյան շուկայում հասանելի Android Market-ը թույլ կտա, օգտագործելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի հուսալի 2G (GPRS/EDGE) և 3.5G (UMTS/HSPA) ցանցերը, առավել արագ ներբեռնել բազմաթիվ խաղեր և այլ ծրագրեր:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես ձգտում է իր բաժանորդների համար ստեղծել նորարարական առաջադեմ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն: Բջջային բարձրորակ արագ ինտերնետի ապահովումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնահերթություն է: Այդ իսկ պատճառով մենք չափազանց ուրախ ենք ներկայացնելու Android համակարգով աշխատող սմարթֆոնները Հայաստանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող արագ և հուսալի 2G և 3.5G ցանցերի շնորհիվ, հայաստանցիներն Android համակարգով աշխատող իրենց հեռախոսներով կարող են վայելել հաղորդակցության և ինտերնետի ընձեռած հնարավորությունները»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Android համակարգով աշխատող հեռախոսները հագեցած են բջջային ինտերնետի բազմազան հնարավորություններով, այդ թվում` Android համակարգին համապատասխանեցված Webkit բրաուզերով, ինչպես նաև` Google™, Google Maps™ և Google Search™ հնարավորություններով: Հեռախոսասարքերը նաև մուտք են ապահովում լայնորեն կիրառվող YouTube™:
ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է:
«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.76 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ:
Աղբյուրը` Telecom.Arka.am




1 մեկնաբանություն VIVACELL-MTS-ը կներկայացնի Android օպերացիոն համակարգով HTC հեռախոսները հոդվածին
Tweets that mention VIVACELL-MTS-Õ¨ Õ¯Õ¶Õ¥ÖÕ¯Õ¡ÕµÕ¡ÖÕ¶Õ« Android Ö ÕºÕ¥ÖÕ¡ÖÕ«Õ¸Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡ÖÕ£Õ¸Õ¾ HTC Õ°Õ¥Õ¼Õ¡ÕÕ¸Õ½Õ¶Õ¥ÖÕ¨ | ArmeniaMobile.net - Armenian mobile
April 10th, 2010 at 8:21 am
[...] This post was mentioned on Twitter by armenia mobile, Vardan Papikyan. Vardan Papikyan said: #Google #HTC #Armenia GooglePhone in Armenia. VivaCell-MTS http://armeniamobile.net/archives/184 [...]