Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


Apple iAd. մոբիլ գովազդային պլատֆորմ

April 10, 2010 | Բաժիններ` Մոբիլ կոմերցիա

Երեկ Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը (Stve Jobs) ներկայացրեց մոբիլ ներդիրների համար նախատեսված iAd գովազդային պլատֆորմը: Նրա խոսքերով` ներկա դրությամբ աշխարհում թողարկված են ավելի քան 50 հազար խաղային և ժամանցային ներդիրներ iPhone, iPhone Touch և iPad մոբիլ ապարատների համար, մոտ 4000 խաղային ներդիրներ` Nintendo DS և ավելի քան 2500ն էլ Sony PlayStation portable ապարատների համար: Այս թվերով սկսվեց Apple iAd համակարգի ներկայացումը Սթիվ Ջոբսի կողմից:

«Անձնական համակարգիչների համար գովազդային լավագույն տարբերակը հանդիսանում է որոնումը», – ասել է Ջոբսը, «Սակայն բջջային հեռախոսներ օգտագործողների շրջանում որոնումն այնքան էլ տարածված չէ, փոխարենը նրանք առավել շատ են օգտվում մոբիժամանցային ներդիրներից, այդ իսկ պատճառով բջջային գովազդի լավագույն տարբերակը հանդիսանում են ներդիրները»:

Վերլուծաբանները համաձայնվում են Ջոբսի հետ առ այն, որ բջջային հեռախոսների շուկան տարբերվում է համակարգչային շուկայից: Մասնավորապես, բջջային հեռախոսից օգտվողն իրեն այլ կերպ է պահում, քան մարդը, որն աշխատում է համակարգչով` սեղանի առջև: Այդ պատճառով գործընթացները, որոնք վերաբերում են անձնական համակարգչային սեգմենտին, ոչ միշտ են կարողանում նույն արդյունավետությունը ցուցաբերել մոբիլ ոլորտում:

Փաստորեն iAd համակարգը հանդիսացավ պատասխան հարված Google ընկերությանը, որը թողարկելով Android օպերացիոն համակարգը, այժմ ճնշում է մոբիլ շուկայում Apple-ին: Այժմ ամենա հետաքրքիրն այն է, թե ինչ է աշխարհին սպասում. տեսնել, թե ինչպես Google-ը կարձագանքի iAd համակարգին, և ոչ խոսքերով, այլ գործնականում: Google ընկերությունը կարող է թողարկել անալոգային լուծում, որն այս անգամ դժվար կլինի պատկերացնել բաց կոդով, ինչպես սովոր է ներկայացնել Google-ը:

iReport.am




Bookmark and Share







1 մեկնաբանություն Apple iAd. մոբիլ գովազդային պլատֆորմ հոդվածին

Avatar

Tweets that mention Apple iAd. մոբիլ գովազդային պլատֆորմ | ArmeniaMobile.net - Armenian mobile news & reviews -- Topsy.com

April 11th, 2010 at 6:40 am

[...] This post was mentioned on Twitter by Vardan Papikyan, armenia mobile. armenia mobile said: Apple iAd. մոբիլ գովազդային պլատֆորմ http://armeniamobile.net/archives/188 #ads #mobile #apple #google #iad [...]

Մեկնաբանության ֆորմա

Կարծիքներ

Գովազդ






Օրացույց

September 2010
M T W T F S S
« Aug    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930