PWC-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդում կազմակերպվեց մեծ ծառատունկ
April 12, 2010 | Բաժիններ` Արագ անոնսներ
Ինչպես նշում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, իր աշխատակիցները կամավոր հիմունքներով մասնակցեցին Ծիծեռնակաբերդում կազմակերպված մեծ ծառատունկին: Ծառատունկը պատկանում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)` Հայաստանի առաջատար բջջային օպերատորի հետ համատեղ իրականացվող «Կանաչ սերունդ» քարոզարշավի շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքին:
Ապրիլի 3-ին ընկերության կամավորներն արդեն մասնակցել էին Ծիծեռնակաբերդի համալիրում հողատարածքի նախապատրաստմանը, այդ թվում քարերից տարածքի մաքրման և հողի փխրման աշխատանքներին: «Կանաչ սերունդ» քարոզարշավի հիմնական` հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի այգում: Այդ օրը այգու տարածքում կտնկվի 95 ծառ` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի և ի հիշեցում երիտասարդ սերունդներին առ այն, որ ապագայի մասին պետք է հոգ տանել առանց մոռանալու անցյալը:
Ծառերը բնության թոքերն են: Ծառատունկին կավամոր հիմունքներով պարբերաբար մասնակցելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներն առաջնորդվում են այն համոզմամբ, որ Հայաստանի հաջորդ սերունդների համար ավելի լավ ապագա կերտելու նպատակով պետք է պայքարել շարունակվող անտառազրկման դեմ` երկրում տնկելով որքան հնարավոր է շատ ծառ:
Հատկապես երեխաների և երիտասարդների ներգրավումն այս գործում, կազմակերպիչների համոզմամբ, նպատակ ունի ծառատունկերին մասնակցությունը դարձնել շարունակական երևույթ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության շրջանակներում շրջակա միջավայրի պահպանության հարցում կրթության ոլորտը զարգացնելուն ուղղված շարունակական ջանքերի շնորհիվ թեման այսօր հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կոչ են անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին միանալ Երկրի օրվան նվիրված «Կանաչ սերունդ» քարոզարշավին:
VivaCell-MTS
Նյութի դիտումների քանակը` 356


