Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


ԱրմենՏել-ը միացել է Կեցցե հաղթանակը միջազգային ակցիային

April 12, 2010 | Բաժիններ` Արագ անոնսներ


Ինչպես նշում է ԱրմենՏել ՓԲԸ –ն,  ընկերությունը միացել է Հայրենական Մեծ Պատերազմի Հաղթանակի 65 ամյակին նվիրված «Կեցցե հաղթանակը» միջազգային հայրենասիրական ակցիային: Ակցիայի շրջանակում Beeline բջջային ցանցի բաժանորդները, զանգահարելով 1945 անվճար հեռախոսահամարին, կարող են իրենց շարժական հեռախոսում տեղադրել պատերազմական տարիներին ճանաչված երգեր («Темная ночь», «Катюша», «Прощание славянки», «День победы», «Синий платочек»), փոխել հեռախոսի պաստառը Հայրենական Մեծ Պատերազմի Հաղթանակի 65 ամյակին նվիրված պաշտոնական տարբերանշանով ինչպես նաև լսել ամենօրյա Совинформбюро-ի տեսությունը, որը հնչել է խորհրդային ժողովրդի համար այդ օրը ուղիղ 65 տարի առաջ:

«Հաղթանակի օրը նշանակալից իրադարձություն է նախկին ԽՍՀՄ երկրների ժողովրդի համար: Այս քայլով մենք օգնում ենք մարդկանց հիշողություններում արթնացնել այն սխրանքները, որոնք մեր պապերն իրագործել են հանուն ապագա սերնդի», – նշեց «ԱրմենՏել»-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մեղեդին կամ տարբերանշանը բեռնելուց ընկերության տրաֆիկի եկամուտը, ներառյալ «Իմ մեղեդին» ծառայությունից օգտվելու օրավարձը, «ԱրմենՏել» ընկերությունն ամբողջությամբ կփոխանցվի Հայրենական Պատերազմի վետերաներին: Բեռնման համար տրաֆիկի տարիֆիկացումն իրականացվում է համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի:

Ռուսաստանի և Հայաստանի Beeline բաժանորդների հետ համատեղ ակցիային մասնակցում են նաև «Վիմպելկոմ» ԲԲԸ   դուստր ձեռնարկության բաժանորդները` Ղազախստանում, Տաջիկստանում և Ուկրաինայում:




Նյութի դիտումների քանակը` 377





Մեկնաբանության ֆորմա