Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


Armentel-ը հանել է GPRS ծառայության փաթեթի վարձը

April 19, 2010 | Բաժիններ` Ինտերնետ ինդուստրիա, Հայկական ինտերնետ, Մոբիլ նորություններ


«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է «Երեք ծառայությունների փաթեթի» բաժանորդային վարձը հանելու մասին:

Ինչպես երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, հետվճարային համակարգի բաժանորդները կազատվեն օրավարձից, իսկ կանխավճարային համակարգի բաժանորդներն` ամսավճարից` MMS, GPRS-ինտերնետ և GPRS-WAP ծառայություններից օգտվելու համար:

«Օրեցօր ավելանում է Beeline բաժանորդների քանակը Հայաստանում, և որպես արդյունք՝ աճում է  նաև բջջային ինտերնետ ծառայության պահանջարկը: Ղեկավարվելով այդ սկզբունքով և հաշվի առնելով բաժանորդների ցանկությունները՝ մենք առաջարկում ենք նրանց այցելել  WEB-կայքեր, բեռնել նկարներ և երաժշտություն, ուղարկել գրաֆիկական հաղորդագրություններ` չմտածելով լրացուցիչ վճարի մասին», – նշել է  «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

MMS, GPRS-ինտերնետ և GPRS-WAP ծառայությունները թույլ են տալիս բաժանորդին  բջջային հեռախոսի միջոցով օգտվել գլոբալ ցանցից, ընդունել և ուղարկել էլեկտրոնային փոստ, ինչպես նաև իրականացնել զանգեր` առանց աշխատանքն ինտերնետում ընդհատելու: MMS հաղորդագրության օգնությամբ կարելի է ընդունել և ուղարկել մեծ ծավալով տեքստեր, անիմացիաներ, պատկերներ, աուդիո-ֆայլեր, ինչպես հեռախոսներին, այնպես էլ էլեկտրոնային հասցեներին:

«Երեք ծառայությունների փաթեթից» օգտագործման բաժանորդավճարը կանխավճարային համակարգի բաժանորդների համար ավելի վաղ կազմում էր օրը 12 դրամ, իսկ հետվճարային համակարգի բաժանորդների համար` ամիսը 360 դրամ:

MMS հաղորդագրության ուղարկման և ինտերնետ-ծառայության տրաֆիկի օգտագործման գումարը գանձվում է համաձայն բաժանորդի սակագնային պլանի:

Աղբյուրը` Telecom.Arka.am




Նյութի դիտումների քանակը` 603





Մեկնաբանության ֆորմա