Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում


 


Թանկարժեք USB Flash-կրիչներ

January 25, 2012 | Բաժիններ` Վերահրապարակումներ


Style.rbc.ru-ն գրում է` ոսկերչական արվեստը քայլում է տեխնիկական առաջընթացին համահունչ: Մեր օրերում թանկարժեք պարագաները կարող են կիրառվել նաև առօրյայում:

Իտալական Roberto Cavalli ապրանքանիշը ստեղծել է թանկարժեք կուլոն ֆլեշ-կրիչ, որի գինը կազմում է 570 ԱՄՆ դոլար:

Cartier ընկերությունը պալադիումից և սև լաքից պատրաստված USB-կրիչներ է արտադրել, որոնց արժեքը կազմում է 800 դոլար:

Ֆրանսիկան 18-րդ դարի ոճը արտացոլվել է Chirita ընկերության 64 Gb ոսկեջրած կրիչներում, որը կարելի է ձեռք բերել 1255 դոլարով: Հավաքածուում նախատեսված են միանգամից 3 USB-կրիչներ, որոնց համար առաջարկվում է յուրահատուկ պատյան:

Իսկ թանկարժեք USB-կրիչների մեջ առաջատարն է Mii Stor ICE+ը, որը զարդարված է սպիտակ ոսկով, 462 ադամանդով և ունի 8 GB հիշողություն: Ֆլեշ-կրիչն արժե 23.000 ԱՄՆ դոլար:

Աղբյուրը` ԹԵՐԹ.ամ




Նյութի դիտումների քանակը` 98





Մեկնաբանության ֆորմա