Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


ԵՄ. հարկավոր է ուժեղացնել հեղինակային իրավունքի մասին օրենսդրության կիրառումը

April 20, 2010 | Բաժիններ` Արագ անոնսներ, Վերահրապարակումներ


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը կարծում է, որ օրենսդրության թույլ կիրառումը Հայաստանի գլխավոր խնդիրն է հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության թեմայով սեմինարի բացմանը դիվանագետը նշել է, որ «եթե Հայաստանը մտադիր է իր տարածքում ստեղծել տեխնոպարկեր, ազատ առեւտրային գոտիներ, առաջ տանել նորարարական բիզնեսը եւ մտնել եվրոպական շուկա, ապա հեղինակային իրավունքի պաշտպանությունը մշտապես պետք է գտնվի կառավարության ուշադրության կենտրոնում»:

Ռաուլ Դե Լյուցենբերգերը նշել է, որ հեղինակային իրավունքի պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովումը բխում է նաեւ ՀՀ պարտավորություններից Եվրոպական Հարեւանության Քաղաքականության Գործողությունների պլանի շրջանակներում:

ՀՀ Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը եւս նշել է նաեւ, որ չնայած օրենսդրության լրամշակման անհրաժեշտությանը, այնուամենայնիվ, հիմնական խնդիրը մնում է դրա կիրառումը, որում պետք է ակտիվ ներգրավված լինեն ոստիկանությունն ու մաքսային մարմինները:

Աղբյուրը` iTel.am




Նյութի դիտումների քանակը` 648





Մեկնաբանության ֆորմա