Որոնում հայկական ցանցում


HTC Android-ն արդեն Հայաստանում է

May 4, 2010 | Բաժիններ` Հայկական բջջային շուկա, Մոբիլ նորություններ


Orange Armenia-ն արդեն առաջարկում է HTC կոմունիկատորները, որոնք ստեղծված են հանրահայտ Google Android օպերացիոն համակարգի հիման վրա:

Orange-ը ներկայացնում է HTC սմարթֆոնը Android օպերացիոն համակարգով

Orange-ը ներկայացնում է HTC սմարթֆոնը Android օպերացիոն համակարգով

Այսօրվանից Orange-ի 12 խանութներում մեկնարկում է Android օպերացիոն համակարգով աշխատող HTC սմարթֆոնների վաճառքը: Այսպիսով Orange-ն առաջին բջջային օպերատորն է, որը հայկական շուկայում առաջարկում է նորարարական Android օպերացիոն համակարգով գործող հեռախոս:

Առաջին մոդելը, որ ներկայացնում է Orange-ը, HTC Tattoo™–ն է, որը վաճառքում կարելի է գտնել 149,000 դրամով: Այն հարմարավետ և հեշտ օգտագործելի կոմունիկատոր է, որն անհատականացման լայն հնարավորություն է ընձեռում սպառողների մեծ շրջանակի: Շատ շուտով Orange-ի խանութներում կլինի նաև HTC-ի նորագույն մոդելը` HTC Desire™-ը:

«iPhone-ից հետո սա երկրորդ սմարթֆոնն է, որ մենք ներկայացնում ենք Հայաստանում: Մեզ համար սա հրաշալի իրադարձություն է, քանի որ մեր բաժանորդներն այժմ շատ ավելի մեծ ընտրություն ունեն: Ի վերջո, Android-ն առաջին անգամ է Հայաստանում»,– ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Android օպերացիոն համակարգը, որը ստեղծվել է Google-ի կողմից, ունի բազմաթիվ առավելություններ, ինչպիսիք են ձայնային կառավարումը, Google Earth ծրագրի օպտիմալ օգտագործումը, Gmail և այլ էլեկտրոնային փոստերն ուղիղ հեռախոսից կառավարելու հնարավորությունը, ավտոմատ կերպով բազմաթիվ ինտերնետային աղբյուրներից, ներառյալ facebook-ից, կոնտակտների բեռնումը, սոցիալական ցանցերի հեշտացված կառավարումը և այլն։

Աղբյուրը` ԹԵՐԹ.am




Նյութի դիտումների քանակը` 1,089







1 մեկնաբանություն HTC Android-ն արդեն Հայաստանում է հոդվածին

Avatar

Armenian Open Networks » HTC Android-ն արդեն Հայաստանում է

May 8th, 2010 at 6:48 am

[...] ArmeniaMobile.net Tags: Armenian mobile, mobile indystry, Orange Armenia, Անդրոիդ, բջջային [...]

Մեկնաբանության ֆորմա

Մնա կապի մեջ...