Որոնում հայկական ցանցում


Հայաստանը ԱՊՀ առաջատարն է ինտերնետի հասանելիության մակարդակով

February 10, 2012 | Բաժիններ` Ինտերնետ ինդուստրիա, Հայկական ինտերնետ, Վերահրապարակումներ


novostnik.ru-ն հրապարակել է 2011թ. զեկույցը` հղում անելով InternetWorldStats.com միջազգային մոնիտորինգային կազմակեպությանը, որը տվյալներ է տրամադրում աշխարհում ինտերնետից օգտվողների քանակի մասին, ինչպես նաև տարբեր երկրներում նրա հասանելիության մակարդակի վերաբերյալ:

Հայաստանը ԱՊՀ առաջատարն է ինտերնետի հասանելիության մակարդակով

Հայաստանը ԱՊՀ առաջատարն է ինտերնետի հասանելիության մակարդակով

Ըստ հետազոտության, ինտերնետը հասանելի է Երկրի բնակչության միայն 32,7% համար: Աշխարհում համացանցից օգտվողների ընդհանուր թիվը 2011թ. կազմել է 2,267,233,742 մարդ:

Զեկույցում ասվում է, որ Հայաստանում ինտերնետը հասանելի է բնակչության 47,4%-ի կամ 1,796,550 մարդու համար: Ընդ որում, նախորդ տարի Հայաստանի ցուցանիշն ընդամենը 7% էր: Այդպիսով, Հայաստանը դարձել է ԱՊՀ առաջատարը ինտերնետի հասանելիության մակարդակով:

Ըստ 2011թ. զեկույցի, Ադրբեջանում ինտերնետը հասանելի է բնակչության 44,1%: 2010թ, համեմատ այդ ցուցանիշն Ադրբեջանում կրճատվել է 0,3%-ով:

«InternetWorldStats.com» ցուցակի առաջատարներն են Իսլանդիան (բնակչության 97%), Նորվեգիան (94,4%) և Շվեդիան (92,4%), իսկ Ասիայում առաջատարն է Հարավային Կորեան՝ 80,9%-ով: | Աղբյուրը` PanArmenian.net




Նյութի դիտումների քանակը` 504





Մեկնաբանության ֆորմա

Մնա կապի մեջ...








Անոտացիաներ և հոդվածներ