«Ինտերնետ-փաթեթ» ծառայություն. VivaCell-MTS
May 17, 2010 | Բաժիններ` Արագ անոնսներ, Հայկական բջջային շուկա, Հայկական ինտերնետ
ՎիվաՍել-ՄՏՍ-ն տեղեկացնում է, որ այսուհետ կանխավճարային բաժանորդները ևս հնարավորություն կունենան օգտվելու «Ինտերնետ-փաթեթ» ծառայությունից, որն առաջարկում է տվյալների փոխանակման անհամեմատ մատչելի սակագներ:
Ինտերնետ-փաթեթներ
| Փաթեթ |
Փաթեթի չափ
(ՄԲ)
|
Փաթեթի արժեք (դրամ) |
| «inet 10» | 10 | 400 |
| «inet 50» | 50 | 1500 |
| «inet 100» | 100 | 2500 |
| «inet 500» | 500 | 6000 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Փաթեթ կարելի է ակտիվացնել` հավաքելով *477*փաթեթի չափը# և սեղմելով զանգահարելու կոճակը: Իսկ ընթացիկ ինտերնետ-փաթեթի չօգտագործված ՄԲ-երի թիվը կարելի է ստուգել` հավաքելով *477# և սեղմելով զանգահարելու կոճակը:
Յուրաքանչյուր փաթեթի վավերականության ժամկետը 30 օր է: Այս ընթացքում չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են:
Ծանոթություն
Ծառայությունը չի տրամադրվում «18+», և «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդներին:
Նյութի դիտումների քանակը` 205






