Beeline. ինտերնետ ծառայությունների փորձարկման ցուցադրական գոտիներ
May 19, 2010 | Բաժիններ` Հայկական ինտերնետ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում բացում է ինտերնետ ծառայությունների փորձարկման ցուցադրական գոտիներ, ասվում է «Արմենտել» ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
«Ցուցադրական գոտիները USB մոդեմ ձեռք բերողներին կամ Hi Line ծառայությանը միանալ ցանկացողներին կօգնեն փորձարկել ինտերնետի արագությունը նախքան պայմանագիր կնքելը»,- ասվում է հաղորդագրությունում։
Բացի այդ, բաժանորդները հնարավորություն կունենան իմանալ անլար և լարային կապի տեխնոլոգիաների տարբերությունները, ինչպես նաև ուղղել իրենց հարցերը ընկերության աշխատակիցներին: Սարքը գնելուց հետո Beeline մասնագետները բաժանորդի պահանջի համապատասխան՝ կիրականացնեն անհրաժեշտ կարգավորումները:
«Որպես կապի միասնական օպերատոր՝ «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ինտերնետ մատչելիություն տարբեր տեխնոլոգիաների միջոցով, իսկ այս ցուցադրական գոտիները հնարավորություն են ընձեռում մեր հաճախորդին ծանոթանալ առաջարկվող ծառայություններին և ընտրել իր պահանջներին համապատասխան արագություն և տեխնոլոգիա»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ինտերնետ ծառայությունների փորձարկման ցուցադրական գոտիները տեղադրված են Beeline վաճառքի և սպասարկման 11 գրասենյակում: Մոտ ապագայում ծառայության աշխարհագրությունը կընդլայնվի:
ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ« ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:
Աղբյուրը` Arka Telecom
Նյութի դիտումների քանակը` 753







1 մեկնաբանություն Beeline. ինտերնետ ծառայությունների փորձարկման ցուցադրական գոտիներ հոդվածին
Anet
June 8th, 2010 at 3:12 pm
հա, խեղջ աշխատողներին էլ ստիպում են արևի տակ ”չորանալ” ու ինչ գնով էլ լինի վաճառել ինտերնետ