Որոնում հայկական ցանցում


6 միլիարդ բջջային կապի բաժանորդներ ամբողջ աշխարհում

February 23, 2012 | Բաժիններ` Մոբիլ նորություններ


Համաձայն Ericsson ընկերության թարմացված հաշվետվության, բջջային կապի համաշխարհային մասշտաբները 2011թ. չորրորդ եռամսյակում կազմել է 85%:

Այսօր աշխարհում մոտ 6 մլրդ բջջային կապից օգտվողներ կան: Չնայած այն բանին, որ ֆորմալ առումով բջջային կապից օգտվողների թիվը 6 մլրդ է, փաստացի նրանք 4,1 մլրդ են, քանի որ նրանցից շատերը հանդիսանում են մեկից ավելի բջջային օեպարտորների հաճախորդ: Այդպիսով, աշխարհի բնակչության 60%-ը հանդիսանում են բջջային կապից օգտվողներ:

2011թ. 4-րդ եռամսյակում 180 միլիոն նոր բջջային կապի բաժանորդներից 35%-ը բաժին է ընկնում Չինաստանին և Հնդկաստանին: Այնուհետև ցուցակում նոր բաժանորդների թվով գալիս են Բրազիլիան, Ինդոնեզիան, Բանգլադեշը: համաձայն նախորդ տարիների վիճակագրության, միջինում ամեն տարի բջջային կապից օգտվողների թիվն ավելանում է 13%-ով:

Մոտ 75%-ն աշխարհում օգտագործում է GSM կապը, 15%-ին հասանելի է նաև 3G / HSPA ստանդարտի կապը:

Բջջային կապի ձայնային թրաֆիքը վերջին 4 տարիների ընթցքում կրկնապատկվել է և շարունակում է մեծապես աճել: Այս տվյալները ակտուալ են մասնավորապես այն տարածաշրջաններում, որտեղ գրանցվում են բջջային կապի բաժանորդների մեծ աճ, օրինակ ասիական զարգացող երկրներում, գրում է mob.ua-ն:

______________________________________________

Պրոֆեսիոնալ բիզնես բլոգների պատրաստման ծառայություններ – OptoBlog փաթեթ. բլոգի պատրաստում, պարբերական թարմացում և որոնողական առաջխաղացում (SEO) – 3-ը 1-ում բիզնես առաջխաղացման ծառայություններ > [գովազդ]

Գովազդային տեքստերի տեղադրում և հրապարակում լրատվական հոդվածներում

 




Նյութի դիտումների քանակը` 402





Մեկնաբանության ֆորմա

Մնա կապի մեջ...








Անոտացիաներ և հոդվածներ