Որոնում հայկական ցանցում


Facebook-ը ցանկանում է համագործակցել մոբիլ օպերատորների հետ

February 28, 2012 | Բաժիններ` E-commerce, Ինտերնետ ինդուստրիա, Մոբիլ նորություններ, Վերահրապարակումներ


Աշխարհահռչակ Facebook սոցիալական ցանցի տեխնիկական տնօրեն Բերթ Թեյլորը Բարսելոնում տեղի ունեցող Mobile World Congress-ում հայտարարել է, որ իրենք հետաքրքրված են առցանց վճարումների ոլորտում համագործակցել մի շարք կապի օպերատորների հետ, տեղեկացնում է Reuters-ը։

—————————————————————————–
Երբ անհրաժեշտ է աշխատացնել կայքն իր ողջ հղորությամբ… [գովազդ]


—————————————————————————–

 

Facebook Mobile in Blackberry

Facebook Mobile in Blackberry

Այսօրվա դրությամբ՝ Facebook-ի բաժանորդների գրեթե կեսը՝ մոտ 425 մլն-ն օգտվում են կայքից սմարթֆոնների և բջջայինների, ևս 60 մլն-ը՝ պլանշետների միջոցով։

Ընկերության այս նախաձեռնությունը հնարավորություն կստեղծի բաժանորդներին կայքի միջոցով տարատեսակ խաղեր, երաժշտություն և ծրագրեր գնել։

Թեյլորի խոսքերով՝ ելնելով այսօրվա դաշտի խիստ մրցակությունից, այս նախաձեռնությունը կարող է հետաքրքրել կապի օպերատորներին։ Հատկապես, որ Facebook-ը չի համագործակցում Apple-ի և Google-ի հետ։

«Մենք աշխատում ենք մի շարք աշխարհահռչակ օպերատորների հետ, որպեսզի հնարավորինս հեշտացնենք ու դյուրին դարձնենք բջջային հեռախոսների ծրագրերից ու ֆունկցիաներից օգտվելը»,- նշել է Թեյլորը։

Տեղեկացնենք նաև, որ այս պահի դրությամբ Facebook-ը համագործակցում է Samsung, HTC, Nokia և այլ հեռախոս արտադրող ընկերությունների հետ, ինչպես նաև AT&T, Verizon, Vodafone կապի օպերատորների հետ։ / ԹԵՐԹ.am




Նյութի դիտումների քանակը` 341





Մեկնաբանության ֆորմա

Մնա կապի մեջ...








Անոտացիաներ և հոդվածներ