Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


Intel-ը հետաքրքրված է Հայաստանում կրթական ծրագրերի իրականացմամբ

June 30, 2010 | Բաժիններ` Արագ անոնսներ

Intel-ը հետաքրքրված է Հայաստանում կրթական ծրագրերի իրականացմամբ

Intel-ը հետաքրքրված է Հայաստանում կրթական ծրագրերի իրականացմամբ

Intel-ը հետաքրքրված է Հայաստանում կրթական ծրագրերի իրականացմամբ, երեքշաբթի երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Intel կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, ՀՀ նախագահի «Միջազգային հեղինակություն տտ ոլորտում» մրցանակի դափնեկիր Քրեյգ Բարեթը (Creig Barret)։

«Թեև ես արդեն ընկերության պաշտոնական դեմքը չեմ, բայց կարող եմ հավաստիացնել, որ Intel-ը հետաքրքրված է Հայաստանում կրթական ծրագրերի իրականացմամբ և ծրագրում է ուսուցիչների պատրաստման և համակարգչային ունակությունների ուսուցման ծրագրեր թողարկել»,- ասաց Բարեթը։Նա նշեց, որ Intel-ը ողջ աշխարհով որակյալ կադրեր է հավաքում և այլ կորպորացիաների փորձն է ուսումնասիրում, մասնավորապես, հայկական շուկայում Synopsys-ի աշխատանքի փորձը։

Ըստ նրա՝ կորպորացիայի ներկայացուցիչները վերանայում են Հայաստանում ներդրումների իրականացման հնարավորությունը։

Մարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով Հայաստան է այցելել Intel կորպորացիայի World Ahead («Ապագայի աշխարհը») ծրագրի ճարտարապետ Ռոբերտ Ֆոգելը, ով կոորդինացնում է աշխարհի ավելի քան 60 երկրների կառավարությունների հետ կորպորացիայի փոխգործակցությունը։

Դոգելի այցի գլխավոր նպատակը Intel կորպորացիայի և Հայաստանի կառավարության միջև համագործակցության մասին հուշագրի պատրաստման համար երկրի կրթական ոլորտի հետ առավել մոտիկից ծանոթանալն էր։

Աղբյուրը` telecom.Arka.am




Bookmark and Share





Մեկնաբանության ֆորմա

Կարծիքներ

Գովազդ






Օրացույց

September 2010
M T W T F S S
« Aug    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930