Որոնում հայկական ցանցում


Նոր սոցիալական հաշվետվություններ Google Anaytics-ի կողմից

March 22, 2012 | Բաժիններ` Արագ անոնսներ, Ինտերնետ ինդուստրիա, Նոր տեխնոլոգիաներ


Google Analytics-ը  հայտարարել է նոր սոցիալական հաշվետվությունների մասին, որոնք կօգնեն գնահատել սոցիալական ցանցերի ազդեցությունը վեբ-կայքի վրա: ինչպես հայտարարվել է Analytics-ի պաշտոնական բլոգում, նոր հաշվետվությունները օգտակար կլինեն հետևյալ խնդիրների լուծման համար.

Ապրիլի 13,14,15-ին` սեմինար-դասընթաց – SEO բլոգերների համար. ինչպես առաջխաղացնել բլոգը որոնողական համակարգերում. մանրամասները` այստեղ >

Սոցիալական ռեսուրսներից եկող թրաֆիքի գնահատում, ինչպես ես ազդում սոցիալական ռեսուրսները կայքի ուղիղ և կոր կոնվերսիայի վրա:

Սոցիալական ակտիվության որոշում, որը տեղ է ունենում ինչպես կայքի ներում, այնպես էլ կայքից դուրս. նպատակն է` օպտիմալացնել օգտվողների ներգրավվածությունը և մեծացնել էֆեկտիվության հիմնական ցուցանիշները:

Սոցիալական արշավների վերաբերյալ էֆեկտիվ որոշումների ընդունում` ունեցած տվյալների հիման վրա:
Analytics-ի սոցիալական հաշվետվությունները թույլ են տալիս վերլուծել վերը նշված տեղեկատվությունը և հնարավորություն են տալիս տեսնել սոցիալական ազդեցության ավելի ամբողջական պատկերը:

Overview վիզուալ հաշվետվությունը թույլ է տալիս վայրկենապես հասկանալ կոնվերսիայի ծավալները, որոնք գեներացվում են սոցիալական հոսքերում:

Հաշվետվության Conversations հատվածը թույլ է տալիս հետևել, թե քանի այցելություններ են յուրաքանչյուր սոցիալական ցանցից վերածվել կոնվերսիայի:

Social Scores միջակայքում հնարավոր է տեսնել օգտվողների ներգրավվածությունը և կոնվերսիոն ցուցանիշները յուրաքանչյուր սոցիալական ցանցի համար:

Social Plugins հաշվետվությունը ցուցադրում է սոցիալական կոճակներին (social buttons) արված սեղմումների (clicks) քանակը` tweets, likes, +1′s, twitter  followers և այլն:

Activity Stream մասում ցուցադրվում են, թե ինչպիսին է եղել օգտվողների վերաբերմունքը Ձեր բովանդակության հանդեպ` վեբ-կայքից դուրս:

Նոր հաշվետվությունների տեսակները Analytics-ի օգտվողներին հասանելի կլինեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերի հաշվետվությունները Google Analytics-ում հայտնվել էին դեռևս 2011-ի ամռանը: Հաշվետվությունները թույլ են տալիս հետևել օգտվողի վարքի փոփոխություններին (վեբ-կայքում, դիտումներ, մերժման ցուցանիշներ), օգտվողի սոցիալական գործողությունների քանակը կայքում, ինչպես նաև տալիս են մոտավոր վիճակագրություն նշյալ գործողությունների համար: / Աղբյուրը` Armenian Analytics blog

Գարնանային մեծ ակցիաներ – Sunny SEO: Որոնողական օպտիմալացում, կայքի առաջխաղացում որոնողական համակարգերում` մեծ զեղչերով:




Նյութի դիտումների քանակը` 379





Մեկնաբանության ֆորմա

Մնա կապի մեջ...








Անոտացիաներ և հոդվածներ