Որոնում հայկական ցանցում
«Яндекс.Диск» – Яндекс-ն առաջ է անցնում Google-ից
April 5, 2012 | Բաժիններ` Արագ անոնսներ
Яндекс ռուսական ինտերնետ-ընկերությունը, առաջ անցնելով Google-ից, թողարկել է իր ամպային ֆայլադարանը՝ «Яндекс.Диск»-ը:
«Яндекс.Диск»-ը թույլ է տալիս հեռահար կարգով պահպանել ցանկացած տեսակի ֆայլեր, ներառյալ երաժշտություն, լուսանկարներ, ֆիլմեր, փաստաթղթեր: Յուրաքանչյուր օգտվողին տրվում է 10 ԳԲ սկավառակային տարածություն:
Մուտք դեպի ֆայլադարան հնարավոր է համակարգչից և շարժական սարքերից, որոնացի այդ, ֆայլերով հնարավոր է «կիսվել» այլ օգտվողների հետ:
Windows և Mac OS օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչների համար թողարկվել է «Яндекс.Диск»-ի կլիենտ: Andoird և iOS ՕՀ-ի օգտվողները կարող են կարող են աշխատել ֆայլադարանի հետ Яндекс.Почта ծառայության միջոցով: Ֆայլադարանը այս դեպքում հասանելի է վեբ-ինտերֆեյսի միջոցով:
Հիշեցնենք, որ Google Ընկերությունն իր հերթին, շուտով պատրաստվում է թողարկել Google Drive ամպային ֆայլադարանը:
Նյութի դիտումների քանակը` 364
