Որոնում հայկական ցանցում


Ամերիկյան էրոտիկ ամսագիրը դատական հայց է ներկայացրել Yandex-ի դեմ

April 13, 2012 | Բաժիններ` Ինտերնետ ինդուստրիա


Ամերիկյան Perfect 10 Inc. ընկերությունը, որին պատկանում է տղամարդկանց ինտերնետ Perfect 10 ամսագիրը, դատական հայց է ներկայացրել հոլանդական Yandex NV ընկերության դեմ՝ էրոտիկ լուսանկարների հեղինակային իրավունքները խախտելու համար:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայցը Կալիֆոռնիայի դատարան է ներկայացվել մարտի վերջին: Perfect 10 Inc-ը որոնողական պորտալին մեղադրում է իր կայքի վճարովի բաժիններ մուտք գործելու որոնում կատարողներին ծածկագրերը տրամադրելու մեջ: Ամերիկյան ընկերությունը 5 մլն դոլար փոխհատուցում է պահանջում:

Perfect 10 Inc-ի ներկյացուցիչները հայտնել են, որ Yandex-ին են ուղարկել հեղինակային իրավունքների խախտման 70 դեպքերի մասին ծանուցումներ: Yandex-ը ոչ մեկին չի պատասխանել:

Perfect 10 Inc-ը առաջին ագամ չէ, որ հեղինակային իրավունքների խախտման համար իրավական պարզաբանումների մեջ է մտնում ինտերնետ- ընկերությունների հետ: Ավելի վաղ Yandex-ի կարգավիճակում են հայտնվել Google-ը, Microsoft-ը, Amazon-ը RapidShare-ը, MegaUpload-ը և Giganews-ը:

CNet-ի փոխանցմամբ՝ Perfect 10 Inc-ը կարողացել է շահել դեռևս միայն MegaUpload-ի գործը:
Perfect 10 Inc.-ը հիմնադրվել է 1997 թվականին: Ընկերության վեբ կայքի ամսավճարը կազմում է 25,5 դոլար: / աղբյուրը՝ 1in.am




Նյութի դիտումների քանակը` 835





Մեկնաբանության ֆորմա

Մնա կապի մեջ...








Անոտացիաներ և հոդվածներ