Որոնում հայկական ցանցում


Քվանտային համակարգիչ – իոնային բյուրեղ

April 27, 2012 | Բաժիններ` Նոր տեխնոլոգիաներ


Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի գիտնականների միջազգային խումբը համակարգչային տեխնիկայի ոլորտում հեղափոխական հաջողություն է գրանցել: Նրանք ստեղծել են իոնային բյուրեղ, որն ունակ է աշխատել որպես գերհզոր քվանտային համակարգիչ:

Նախագծին մասնակցող Սիդնեյի համալսարանի գիտնական Մայքլ Բիրսիկի խոսքով՝ ստեղծված «սարքը» իրենից ներկայացնում է «իոնային թակարդում լողացող 300 ատոմ»: Այն աշխատում է քվանտային մեխանիկայի, այլ ոչ թե դասական հիմքի վրա: Նրա ներուժը պատկերավոր գնահատելու համար՝ ավստրալացի գիտնականն ասել է, որ քվանտային համակարգչի հզորությունն ունենալու համար դասական համակարգչի չափսը պետք է լինի տիեզերքի չափ:

Ավստրալացի գիտնականը հայտնում է, որ դեռևս խոսքը նախնական արդյունքների մասին է, առջևում բազմաթիվ աշխատանքներ կան: / Աղյուրը՝ 1in.am




Նյութի դիտումների քանակը` 477





Մեկնաբանության ֆորմա

Մնա կապի մեջ...








Անոտացիաներ և հոդվածներ