Որոնում հայկական ցանցում
Google-ը ներկայացրել է Google Plus-ի Share կոճակը
April 27, 2012 | Բաժիններ` Ինտերնետ ինդուստրիա
Google ընկերությունը ներկայացրել է Google Plus սոցիալական ցանցի նոր Share կոճակը:
PCmag.com-ը հաղորդում է, որ ինչպես Facebook սոցիալական ցանցում, այս կոճակն օգտվողներին կօգնի Google+ի ընկերներին ներկայացնել տարբեր կայքերում իրենց դուր եկած և հրապարակված բովանդակությունը:
Սոցիալական ցանցն արդեն ուներ «+1» կոճակը, որն օգնում էր օգտատերերին ցույց տալ, որ իրենք հավանել են այս կամ այն հոդվածը: Ըստ ընկերության հաղորդագրության՝ այս նոր կոճակը թույլ կտա օգտվողներին միանգամից կիսվել իրենց դուր եկած բովանդակությամբ, բայց ստիպված չեն լինի «+1» կոճակի միջոցով ցույց տալ, որ բովանդակությունն իրենց դուր է եկել:
Computer, laptops, netbooks and other accessories. Buy computer products in Yerevan.
Նյութի դիտումների քանակը` 331
