Որոնում հայկական ցանցում


«Դ-Լինքը» ներդրումային ծրագիր կիրականացնի Գյումրիում

April 27, 2012 | Բաժիններ` IT բիզնես, Վերահրապարակումներ


«Դ-ԼԻՆՔ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» (D-Link International Pte Ltd) միջազգային ընկերությունը ընդլայնում է իր ներդրումային ծրագիրը Գյումրիում:

«Դ-Լինքը» հանդիսանում է ցանցային եւ հեռահաղորդակցության սարքավորումների մշակման եւ արտադրության մեջ մասնագիտացած համաշխարհային առաջատարներից: Ընկերության 127 տարածաշրջանային գրասենյակներն իրականացնում են համակարգչային և հեռահաղորդակցության սարքավորումների վաճառք եւ սպասարկում ավելի քան 100 երկրներում:

2011 թ. «Դ-Լինքը» մուտք գործեց հայաստանյան շուկա` հաստատվելով Գյումրիում եւ նախնական փուլում վերապատրաստելով 8 մասնագետների: Այդ մասնագետների հաջողություններն ու առաջարկած ինքնատիպ լոծումները խթան հանդիսացան, որպեսզի «Դ-Լինքը» կարեւոր ռազմավարական որոշում կայացնի` հայաստանյան ստորաբաժանման թիվը ավելացնել մինչեւ 50 հոգու, կառուցել նոր շենքային պայմաններ: Փաստորեն` Գյումրիում ստեղծվելու է «Դ-Լինքի» տարածաշրջանային հետազոտական կենտրոնը (հետազոտությունների եւ թեստավորման կենտրոն): ՀՀ կառավարությունն այսօր` արիլի 26-ին հավանություն տվեց «Դ-Լինքի» ներդրումային ծրագրին, ու ընկերությանն անհատոյց հանձնեց գույք եւ հողամաս` շինարարության նպատակով;

«Դ-Լինկ» հետազոտությունների կենտրոնը Գյումրիում հագեցված է լինելու ժամանակակից սարքավորումներով եւ հնարավորություն է տալու մշակել եւ թեստավորել ցանցային եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում միջազգային շուկայի պահանջներին համապատասխան նորարարական արտադրանք: Հետազոտությունների հիմնական ուղղությունները կլինեն «Դ-Լինկ» «ամպային» կառուցվածքով հաշվողական համակարգերը ե կառավարման ծրագրային ապահովումները: Հետազոտական աշխատանքները կարտահանվեն եւ կվաճառվեն միջազգային շուկաներում: / Աղբյուրը՝ News.am




Նյութի դիտումների քանակը` 346





Մեկնաբանության ֆորմա

Մնա կապի մեջ...








Անոտացիաներ և հոդվածներ