Որոնում հայկական ցանցում


Facebook-ը անտիվիրուսներ է տրամադրում 6 ամիս լիցենզիայով

April 27, 2012 | Բաժիններ` Ինտերնետ ինդուստրիա


Facebook սոցիալական ցանցը հատուկ բաժին է բացել, որտեղ օգտվողը կարող է անվճար անտիվիրուսային միջոցներ բեռնել` 6 ամիս լիցենզավորմամբ: Այս մասին հաղորդվում է Facebook-ի անվտանգությանը նվիրված բլոգում:

Ընդհանուր առմամբ, բաժնում ներկայացված է 5 անտիվիրուս. McAfee Internet Security, Microsoft Security Essentials (երկուսն էլ Windows-ի համար), Norton AntiVirus (Windows-ի եւ Mac OS X-ի համար), Sophos Anti-Virus (Mac OS X-ի համար) եւ Trend Micro internet security (Windows-ի եւ Mac OS X-ի համար):

Օգտվողը բեռնելու համար կարող է ընտրել հավելվածներից մեկը, որից հետո մնացածն իր համար անհասանելի կդառնան, հաղորդում է Lenta.ru-ն: / News.am




Նյութի դիտումների քանակը` 803





Մեկնաբանության ֆորմա

Մնա կապի մեջ...








Անոտացիաներ և հոդվածներ