Որոնում հայկական ցանցում


Google+ Hangouts On Air՝ «ուղիղ եթերում»

May 8, 2012 | Բաժիններ` Արագ անոնսներ, Ինտերնետ ինդուստրիա, Նոր տեխնոլոգիաներ


Google+ սոցիալական ցանցը օգտվողների համար գործարկում է Hangouts On Air՝ «Եթերում» ֆունկցիան: Այն թույլ է տալիս ուղիղ եթերում անսահմանափակ թվով մարդկանց ցուցադրել նկարահանած տեսանյութը:

Իր բլոգում Google-ն առաջարկել է օգտվել Hangouts On Air ծառայությունից՝ համացանցով հեռարձակելու կլոր սեղաններ, համերգներ, դեպքի վայրից ռեպորտաժներ և այլն:

Զանգվածային հեռարձակում կազմակերպելու համար օգտատերը պետք է Google+ ցանցի իր հաշվեհամարը «կապի» YouTube-ի հաշվեհամարի հետ: Երբ ուղիղ եթերում ցուցադրությունն ավարտվի, տեսագրությունը կհայտնվի սոցիալական ցանցի էջում և վիդեոհոսթինգում:

Hangouts On Air գործառույթը ներկայացվել էր 2011-ի սեպտեմբերին, սակայն մինչ օրս հասանելի էր միայն հայտնի մարդկանց նեղ շրջանակներին: Ծառայությունից օգտվում էին մասնավորապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և will.i.am-ը՝ ամերիկյան Black Eyed Peas փոփ-խմբի առաջնորդը:

Google+ սոցիալական ցանցը գործարկվել է 2011-ի հունիսին: 2012-ի ապրիլին Google ընկերությունը հայտարարել է, որ ցանցի օգտվողների թիվը գերազանցում է 170 միլիոնը: / 1in.am




Նյութի դիտումների քանակը` 365





Մեկնաբանության ֆորմա

Մնա կապի մեջ...








Անոտացիաներ և հոդվածներ