Որոնում հայկական ցանցում


Orange-ն առաջարկում է ռոմինգի բացառիկ սակագներ Orange Գոտու երկրներում

July 30, 2010 | Բաժիններ` Հայկական բջջային շուկա


Orange-ն առաջարկում է ռոմինգի բացառիկ սակագներ Orange Գոտու երկրներում

Orange-ն առաջարկում է ռոմինգի բացառիկ սակագներ Orange Գոտու երկրներում

Ամառային արձակուրդները եվրոպական երկրներում անցկացնող Orange բաժանորդները կարող են օգտվել Orange-ի` որպես միջազգային օպերատորի ընձեռած աննախադեպ հնարավորություններից և Orange Գոտու երկրներում զանգահարել և զանգեր ընդունել բացառիկ` 250 դրամ/րոպե սակագնով: Այս գոտում գտնվող բոլոր երկրներում ելքային կարճ հաղորդագրության արժեքն է 200 դրամ, իսկ մուտքային SMS-ներն անվճար են:

Orange Գոտին միավորում է եվրոպական մի շարք երկրներ, որտեղ գործում է Ֆրանս Տելեկոմը: Դրանք են` Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Միացյալ Թագավորություն, Լեհաստան, Ռումինիա, Մոլդովա, Լյուքսեմբուրգ, որտեղ բաժանորդները կարող են միանալ տեղական Orange ցանցին, և Բելգիա, որտեղ Ֆրանս Տելեկոմը գործում է Mobistar ապրանքանիշի ներքո:




Նյութի դիտումների քանակը` 330





Մեկնաբանության ֆորմա

Մնա կապի մեջ...