Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


Ինտերնետում հայտնվել է Facebook-ի շուրջ 100 մլն օգտագործողների տվյալներով բազա

July 31, 2010 | Բաժիններ` Ինտերնետ ինդուստրիա


Արդյոք հանրահայտ Ֆեյսբուք սոցիալական ցանցը դարձել է հանրային դեստրուկտիվիզացիայի հարթակ?

Կիբերանվտանգության ոլորտի մասնագետ Ռոն Բոուսի (Ron Bowes) նախաձեռնությամբ ինտերնետում հայտնվել են Facebook սոցիալական կայքի շուրջ 100 մլն օգտոգործողների մասին տվյալներ: Այս փաստն, անշուշտ, բարձրացրել է մեծ աղմուկ ինտերնետ-միջավայրում և դարձել քննարկումների շուրջ առարկա, ինչին և, փաստորեն, ձգտում էր Ռոն Բոուսը: Վերջինս իր այս քայլը բնութագրել է որպես անվտանգության հիմնախնդրի նկատմամբ ինտերնետ-օգտագործողների

Արդյոք հանրահայտ Ֆեյսբուք սոցիալական ցանցը դարձել է հանրային դեստրուկտիվիզացիայի հարթակ?

Արդյոք հանրահայտ Ֆեյսբուք սոցիալական ցանցը դարձել է հանրային դեստրուկտիվիզացիայի հարթակ?

ուշադրությունը գրավելու միակ ուղղակի և արդյունավետ ճանապարհ: Կիբերանվտանգության ոլորտի մասնագետն իր` սոցիալական կայքերում անվտանգության խնդրին նվիրված հետազոտության շրջանակներում օգտագործել է Facebook սոցիալական կայքում գրանցված բոլոր այն ինտերնետ-օգտագործողների անձնական տվյալները, ովքեր անտեսել են անվտանգության խնդիրը և դրա արդյունքնում իրենց անձնական էջը հասանելի դարձրել բոլորին:

Ռոն Բոուսին Ruby ծրագրավորման լեզվով գրված կոդի միջոցով համախմբել և դասակարգել է Facebook-յան տվյալները և PirateBay.com կայքում տեղադրել 2,8 Գբայթ ընդհանուր ծավալով ֆայլ` Facebook-ի 100 մլն օգտագործողների մասին:

Հետաքրքիր մեկ հանգամանք: Ռոն Բոուսի հետազոտությունների գլխավոր նպատակը սկզբնապես եղել է ինտերնետում առավել հաճախ օգտագործվող և տարածված գաղտնաբառերի բացահայտումը:Սակայն հետագայում, երբ կիբերանվտանգության ոլորտի մասնագետը ուսումնասիրել է իր տնօրինության տակ գտնվող տեղեկատվական բազան, հասկացել է, որ այդ տեղեկատվությունը կարելի է օգտագործել նաև անվտանգության խնդիր նկատմամբ ուշադրություն գրավելու նպատակով: Հատկանշական է, որ չնայած Ռոն Բոուսի այս քայլը առավելապես ստացել է բացասական արձագանք, այնուամենայնիվ, ինչպես նշում են մասնագետները, նրա գործողությունները չեն կարող բնորոշվել որպես անօրինական: Այս գործողությունները, ըստ ենթադրության, կարող են ունենալ դրական ազդեցություն` ինտերնետ-օգտագործողներին ստիպելով մի փոքր մտածել` նախքան անձնական տվյալներն ինտերնետում բոլորին հասանելի դարձնելը:

ArmTech




Նյութի դիտումների քանակը` 312





Մեկնաբանության ֆորմա