Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


U!com. ֆիքսված հեռախոսներից հնարավոր կլինի SMS ուղարկել

July 31, 2010 | Բաժիններ` Հայկական ինտերնետ, Մոբիլ նորություններ, Վերահրապարակումներ


Մի քանի ամսից U!com-ը կգործակի նոր ծառայություն` ֆիքսված հեռախոսակապ, որը նոր սերնդի ծառայություն է և կլինի առաջինը Հայաստանում:

U!com. ֆիքսված հեռախոսներից հնարավոր կլինի SMS ուղարկել

U!com. ֆիքսված հեռախոսներից հնարավոր կլինի SMS ուղարկել

Այս պահին ընկերությունը մատուցում է դեռևս երկու ծառայություն` ինտերնետ և IP հեռուստատեսություն: «Լինելու է նոր համարային շարք` 060 կոդով, և ընձեռվելու է բոլոր օպերատորների բաժանորդներին և բոլոր ուղղություններով զանգելու հնարավորություն: Միանշանակ շուկա մտնելու դեպքում մենք սակագնային առումով գրավիչ առաջարկներ կանենք»,- PCNews.am-ի թղթակցին ասաց U!com-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ֆիքսված հեռախոսակապի առանձնահատկությունը այն է լինելու, որ այն ընձեռելու է ոչ միայն հաղորդագրություն թողնելու (voice messaging), այլև տան հեռախոսից SMS ուղարկելու հնարավարություն: Արդեն մատուցվող IP հեռուստատեսությունը նույնպես նոր սերնդի ծառայություն է և տարբերվում է ներկայիս հեռուստատեսությունից: Այն թույլ է տալիս 24 ժամվա ընթացքում յուրաքանչյուր ալիք ետ տալ և դիտել ժամեր առաջ հեռարձակված հաղորդումները:

«Կա նաև ֆիլմերի վարձակալության հնարավորություն. ցանկացած ֆիլմ կարող եք ընտրել և դիտել` վճարելով սկսած 300 դրամից»,-նշեց տնօրենը: IP հեռուստատեսությունը գործարկվել է 4 ամիս առաջ`2010թ. ապրիլին: Տնօրենի խոսքով` հաճախորդների մեծ աճ է գրանցվել ընկերության առաջարկած ամառային ակցիայի արդյունքում, ըստ որի` բաժանորդը, որը կսկսի օգտվել ինտերնետից կամ հեռուստատեսությունից, ապա մյուս ծառայությունը կստանա անվճար` մեկ ամիս ժամկետով:

U!com-ի ծառայությունները տրամադրվում են ընկերության նոր սերնդի FTTH (Fiber To The Home) ցանցի շնորհիվ, որի հիմքում ընկած է Ericsson ընկերության GPON (Gigabit Passive Optical Network) տեխնոլոգիական լուծումը: Տեղադրվող սարքի օգնությամբ բաժանորդները ստանում են 1024 Մբթ/վ (1 Գբթ/վ) թողունակությամբ օպտիկամանրաթելային կապուղի և ինտերնետային կապի մինչև 10 Մբթ/վ արագություն: «Այս պահի դրությամբ աշխատանքներ են տարվում Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն նաև Ավան համայքներում: Սեպտեմբեր ամսվա ընթացքում ծառայությունները կգործարկվեն Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում: Մինչև տարեվերջ U!com-ի ծառայությունները հասանելի կլինեն Ավանում և Նոր Նորքում»,-տեղեկացրեց Հ.Եսայանը:

U!com-ը ինտերնետը ստանում է GNC-Alfa և FIBERNET COMMUNICATION ընկերությունների կողմից, և կապուղիների վարձակալման միջոցով ինտերնետը մատակարարվում է Վրաստանից ու Իրանից: Եթե մի ուղղությամբ տեխնիկական խնդիրներ են լինում, ապա աշխատում է մյուսը: Ինտերնետից օգտվողների ամենամեծ աճը գրանցվել է հունիսին, որը պայմանավորված էր Դավիթաշենում ծառայությունների գործարկմամբ:

Այժմ ընկերությունը հատել է 2500 բաժանորդի շեմը: Տնօրենի խոսքով` այժմ ընկերությունն իր ունի 100.000 և ավել բաժանորդի ծառայություններ մատուցելու հնարավորություն: «Ինտերնետը Հայաստանում բավական արագ տեմպերով է զարգանում. եթե 2000թ. Հայաստան մտնում էր ընդամենը 2 մեգաբիթ արագություն, ապա այժմ` 5000-6000 մեգաբիթ արագություն, նախորդ տարվա հետ համաեմատած` գրեթե 2 անգամ ավել աճ է գրանցվել, իսկ դա պայմանավորված է բաժանորդների թվի մեծացմամբ»,-ասաց Հ.Եսայանը:

U!com ընկերությունը ստեղծվել է 2007թ., օպտիկամանրաթելային ծառայությունները սկսել են գործել 2009թ. ապրիլից: Այժմ ընկերությունն ամբողջությամբ սպասարկում է Կենտրոն և Դավիթաշեն համայնքները:

PCNews.am




Նյութի դիտումների քանակը` 365





Մեկնաբանության ֆորմա