“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը նոր հնարավորություններ է ներկայացնում «Մեր մեջ» կորպորատիվ փաթեթի շրջանակներում
August 4, 2010 | Բաժիններ` Հայկական բջջային շուկա
«ՎիվաՍել-ՄՏՍ»–ը 4 սակագնային պլան է առաջարկում «Մեր մեջ» կորպորատիվ փաթեթի շրջանակներում:
Ինչպես Մեդիամաքսին են հաղորդել վիվասել-ՄՏՍ օպերատորի մամուլի ծառայությունում, առաջարկվող բոլոր տարբերակներում խմբի ներսում զանգերն անվճար են:
Այժմ «Մեր մեջ» փաթեթի բաժանորդները (բացառությամբ «Մեր մեջ-3» սակագնային պլանի) կարող են օգտվել նաեւ ներառված ներցանցային խոսելաժամանակի փաթեթներից: Միեւնույն փաթեթի շրջանակներում յուրաքանչյուր բաժանորդ կարող է ինքնուրույն ընտրել ներառված ներցանցային խոսելաժամանակի ծավալը:
Աղբյուրը` iTel.am
Նյութի դիտումների քանակը` 356






