«ԱրմենՏելը» կրկնապատկել է ինտերնետ մատչման արագությունը Hi-Line-ի անսահմանափակ փաթեթների բոլոր բաժանորդների համար
August 4, 2010 | Բաժիններ` Արագ անոնսներ, Հայկական ինտերնետ

“ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է Hi-Line ծառայության անսահմանափակ փաթեթների բոլոր բաժանորդների համար ինտերներտ մատչման արագության կրկնապատկման մասին:
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է Hi-Line ծառայության անսահմանափակ փաթեթների բոլոր բաժանորդների համար ինտերներտ մատչման արագության կրկնապատկման մասին:
Ինչպես Մեդիամաքսին են հաղորդել ընկերության մամլո-ծառայությունում, այժմ «Hi-Line Unlimited 1024/256» սակագնային փաթեթի բաժանորդների բեռնավորման արագությունը հասնում է 2048Կբ/վ, իսկ ամսեկան վճարը մնում է անփոփոխ` 15 հազար դրամ:
Փոփոխությունները գործում են նաեւ նոր բաժանորդների համար, որոնց միացման դեպքում կտրամադրվի կրկնապատկված արագություն նախկին գնով:
«Հաճելի է հայտարարել Hi-Line ծառայության որակապես նոր փուլի մեկնարկի մասին. մենք անսահմանափակ ինտերնետ սակագնային փաթեթների համար երկու անգամ ավելացրել ենք արագությունը` պահպանելով ծառայության նախկին արժեքը: Վստահ եմ, որ այս որոշումը կնպաստի ոչ միայն ինտերնետ մատչման գնի հետագա նվազմանը, այլեւ էապես կազդի երկրում ինտերնետի միջին արագության վրա», – ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Աղբյուրը` iTel.am
Նյութի դիտումների քանակը` 407




