Bարձր արագությամբ ինտերնետ ծառայություններ գրասենյակների համար VivaCell-MTS-ի կողմից
August 24, 2010 | Բաժիններ` Հայկական ինտերնետ
VivaCell-MTS բջջային օպերատորը Հայաստանում բարձր արագությամբ ինտերնետի ծառայությունների գրասենյակային փաթեթ է առաջարկում, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:«Այժմ VivaCell-MTS-ի բաժանորդներն աշխատանքային ժամերին կարող են ունենալ կայուն բարձր արագությամբ ինտերնետ իրենց գրասենյակում` E960 3G Wi-Fi երթուղղիչի հիման վրա գործող «Աշխատանքային օր» փաթեթի շնորհիվ», – նշվում է տեղեկատվության մեջ:
Ինչ վերաբերում է փաթեթի տրամադրման պայմաններին, ապա E960 3G Wi-Fi երթուղղիչը 1 տարվա բաժանորդագրության դեպքում տրամադրվում է 20 հազար դրամով, իսկ անժամկետ բաժանորդագության դեպքում՝ 90 հազար դրամով: Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդներին կտրամադրվի ամսական 100 րոպե աննվճար ներցանցային խոսելաժամանակ, իսկ անժամկետ բաժանորդագրության դեպքում առաջին վեց ամսվա համար կտրամադրվի 100 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ, ինչից հետո՝ ամսական 100 րոպե:
Փաթեթի շրջանակներում ամենամսյա վճարը կազմում է 9,9 հազար դրամ՝ երաշխիքային վճարի բացակայության դեպքում: Աշխատանքային ժամերին ներբեռնման առավելագույն արագությունը կազմում է 2 Մբիթ/վրկ., այլ ժամերին՝ 32 Կբիթ/վրկ, իսկ վերբեռնման առավելագույն արագությունը կազմում է աշխատանքային ժամերին 84 Կբիթ/վրկ., այլ ժամերին՝ 32 Կբիթ/վրկ: «Աշխատանքային օր» փաթեթի շրջանակներում ձայնային ծառայությունների սակագները կազմում են 10 դրամ դեպի VivaCell-MTS -ի ցանց, դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր և ՀՀ քաղաքային ցանց՝ 35 դրամ, իսկ դեպի ԼՂՀ բջջային և ամրակցված ցանց՝ 39 դրամ/րոպե:
SMS-հաղորդագրությունների արժեքը VivaCell-MTS -ի ցանցում կազմում է 5 դրամ, իսկ այլ օպերատորների ցանցում՝ 20 դրամ:ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում:
Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:
Աղբյուրը` Telecom.Arka.am
Նյութի դիտումների քանակը` 282





