Երկմիջուկ նեթբուքներն արդեն իրականություն են
August 24, 2010 | Բաժիններ` Արագ անոնսներ
Համաշխարհային ուկայում իշխող բրենդները սկսել են զբաղվել առաջին երկմիջուկ նեթբուքների վաճառքով, որոնք պարունակում են կրկնակի միջուկներով Atom պրոցեսորներ: Այս պրոցեսորները նախատեսված են համակարգչային շուկայի հատուկ այս սեգմենտի համար:
Intel կորպորացիան հայտարարել է առաջին կրկնակի միջուկներով հագեցած նեթբուքների վաճառքի մասին, որոնք հագեցած են Atom մոբիլ պրոցեսորներով: Մինչ այս տարվա ավարտը, այդպիսի համակարգերը կօգտագործեն Acer, Fujitsu, Lenovo, Asustek, LG, Samsung, Toshiba, MSI և այլ ընկերությունները:
Առաջին նեթբուքները կպարունակեն երկմիջուկ Intel Atom N550 պրոցեսորներ, որոնք կսպասարկեն DDR3 օպերատիվ հիշողության ինտերֆեյսներ: Նշենք նաև, որ Atom սերնդի պրոցեսորների կողմից DDR3-ի ապահովումը ներդրվել է բոլորովին վերջերս: Նոր սխեման թողարկվում է 32-նանո տեխնոլոգիաների հիման վրա և պարունակում է նաև գրաֆիկական վերահսկիչ (graphic controller):
Intel ընկերությունում հավաստիցանում են, որ Atom N550-ը կշարունակի ապահովել նույնքան ավտոնոմ աշխատանք, որքան որ ապահովում էր Atom N450-ը` չպահանջելով հավելյալ տարածություն ջերմափոխանակման համար, որն էլ թույլ կտա տեղադրել համակարգը ներկայումս օգտագործվող նեթբուքներում:
Աղբյուրը` iReport.am
Նյութի դիտումների քանակը` 176






