Հայաստանում սմարթֆոնների շուկայի պոտենցիալը կազմում է տարեկան 3-4 հազար նմուշ
August 26, 2010 | Բաժիններ` Հայկական բջջային շուկա, Մոբիլ կոմերցիա, Վերահրապարակումներ
Հայաստանում սմարթֆոնների շուկայի պոտնեցիալը կազմում է տարեկան 3-4 հազար նմուշ: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հաղորդել է Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Նա դժվարացել է պատասխանել, թե մինչ օրս որքան iPhone և HTC սմարթֆոններ են իրացվել:
«Հայաստանում սմարթֆոնների շուկան գնահատելը բարդ է, քանի որ այն սկսել է վերջերս զարգանալ, ինչին նպաստել է Orange Armenia ընկերությունը` Հայաստանում ներկայացնելով iPhone, HTC, իսկ հիմա BlackBerry»,- ասել է Դյութուան: Orange Armenia-ն օգոստոսի 26-ին ներկայացրել է BlackBerry Bold 9700 սմարթֆոնը: BlackBerry լուծումը սմարթֆոնների, ծրագրային ապահովումների և ծառայությունների համատեղություն է:
Աղբյուրը` PanArmenian.net
Նյութի դիտումների քանակը` 390






