Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


Հայաստանը հաքերային գրոհների և համակարգչային վիրուսներով վարակվելու քանակությամբ զբաղեցնում է երրորդ տեղը

August 26, 2010 | Բաժիններ` Ինտերնետ ինդուստրիա, Հայկական ինտերնետ, Վերահրապարակումներ


Հայաստանը և Ադրբեջանը մտել են այն երկրների հնգյակ, որոնք ամենաշատն են ենթարկվում հաքերային գրոհների և վիրուսներով վարակվելու:

Հայաստանում յուրաքանչյուր 24-րդ համակարգիչ և Ադրբեջանում յուրաքանչյուր 39-րդ համակարգիչ կարող են ենթարկվել վիրուսային հարձակման: Այդպիսի տեղեկատվություն է պարունակվում AVG ընկերության հաշվետվությունում: Ցուցակը գլխավորում են Թուրքիան և Ռուսաստանը: Տեղեկատվական անվտանգության առումով ամենաանվտանգ երկրներն են Ճապոնիան, Թայվանը, ինչպես նաև մի շարք աֆրիկյան երկրներ (Սիերա Լեոնե, Նիգերիա և այլն):

Հայաստանը հաքերային գրոհների և համակարգչային վիրուսներով վարակվելու քանակությամբ զբաղեցնում է երրորդ տեղը

Հայաստանը հաքերային գրոհների և համակարգչային վիրուսներով վարակվելու քանակությամբ զբաղեցնում է երրորդ տեղը

AVG ընկերության ավագ գիտաշխատող Ռոջերս Թոմպսոնի խոսքերով, Թուրքիայում, Ռուսաստանում, Հայաստանում և Ադրբեջանում ցուցանիշների բարձր մակարդակի պատճառն անօրինական վեբ-կայքերի տարածված լինելն է, ինչպես նաև օգտագործողների անզգուշությունն ինտերնետում հղումներով և ֆայլերով փոխանակվելու ժամանակ:

AVG ընկերությունը համաշխարհային առաջատար է տվյալների պաշտպանության ապահովման ծրագրերի ստեղծման ոլորտում: Ընկերության հաճախորդներն են ավելի 80 մլն տնային օգտագործողներ և փոքր ձեռնարկություններ 167 երկրներում: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում:

Աղբյուրը` PanArmenian.net




Նյութի դիտումների քանակը` 248





Մեկնաբանության ֆորմա