Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


Ավելի քան 35.000 Օրանժ 3G բաժանորդներ

September 1, 2010 | Բաժիններ` Հայկական ինտերնետ, Մոբիլ նորություններ


Orange Armenia-ն սկսել է նոր, մինչեւ 14.4 Մբիթ/վ տեսական արագություն ապահովող USB-մոդեմների վաճառքը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր ասաց, որ “այս նոր մոդեմների մեկնարկով, ինչպես նաեւ վերազինված արդիական 3G+ ցանցի շնորհիվ Orange-ն արագության եւ որակի նոր չափանիշներ է սահմանում հայաստանյան շարժական ինտերնետի շուկայում»:

նոր մոդեմների շնորհիվ կարելի է տվյալներ բեռնել 9 Մբիթ/վ արագությամբ

Բրունո Դյութուան տեղեկացրեց, որ ներկայումս տվյալների փոխանցման արագությունը տեսականորեն մինչեւ 14,4 Մբիթ/վ հնարավոր է դարձել հասցնել Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում:

Orange Armenia-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը պարզաբանեց, որ կատարյալ պայմաններում նոր մոդեմների շնորհիվ կարելի է տվյալներ բեռնել 9 Մբիթ/վ արագությամբ, իսկ միջինում բաժանորդները կունենան 2-5 Մբիթ/վրկ արագություն:

Արամ Մկրտչյանը տեղեկացրեց,  որ նոր մոդեմները կարելի է ձեռք բերել ինչպես մեկ տարվա բաժանորդագրությամբ, այնպես էլ առանց բաժանորդագրության: Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում մոդեմը կարժենա 15 000 դրամ, իսկ մոդեմն առանց տարեկան պայմանագրի գնելու դեպքում՝ 37 000 դրամ:

Նոր մոդեմներ կարող են ձեռք բերել նաեւ Orange-ի ինտերնետ ծառայությունների գործող բաժանորդները՝ վերադարձնելով հին մոդեմը, վճարելով 15 000 դրամ եւ երկարացնելով պայմանագրի գործողության ժամկետը:

Ինտերնետ ծառայությունների սակագնային պլանները նոր մոդեմների օգտագործողների համար չեն փոփոխվի:

Բրունո Դյութուան տեղեկացրեց, որ ներկայումս Orange Armenia-ի ինտերնետ-բաժանորդների թիվը գերազանցել է 35 000-ը:

iTel




Նյութի դիտումների քանակը` 379





Մեկնաբանության ֆորմա