Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


Հայաստանը` Mobile 2010 մրցույթում

September 7, 2010 | Բաժիններ` Արագ անոնսներ, Մոբիլ նորություններ


Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում այս տարվա դեկտեմբերին կանցկացվի Համաշխարհային Գագաթաժողովի Մրցանակաբաշխության (ՀԳՄ-WSA) Mobile 2010 մրցույթը։

Այն նվիրված է բջջային հեռախոսների համար նախատեսված լավագույն բովանդակության ընտրությանը եւ աջակցմանը: Ընկերությունները ներկայացնում են բջջային հեռախոսների համար պատրաստված ծրագիր կամ ծառայություն, որը ցանկանում են ներկայացնել աշխարհին։

Հայաստանը կմասնակցի Mobile 2010 մրցույթինԹեեւ Հայաստանում բջջային հեռախոսների արտադրություն չկա, ՏՏ ոլորտի հայաստանյան մի շարք ընկերություններ այս տարի առաջին անգամ կմասնակցեն մրցույթին: Սեպտեմբերի 5-ին ավարտվեց մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների գրանցումը։ ՀԳՄ/ WSA-mobile-ի մրցույթին մասնակցող նախագծերի ազգային ընտրությունը կատարում է ՀԳՄ /WSA Ազգային փորձագետը:

Հենց նա էլ համաշխարհային մրցույթին առաջադրում եւ ներկայացնում է իր երկրի լավագույն ծրագրերն ու նախագծերը`  կատեգորիաներից յուրաքանչյուրում ընտրելով մեկական գործ։

Հայաստանի Ազգային փորձագետ Գարեգին Չուգասզյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հայաստանյան ընկերությունների ցանկությունը` մրցելու միջազգային չափանիշներով, արդեն իսկ դրական շարժ է։ «Սա փորձ է հասկանալու, թե էլեկտրոնային բովանդակությունը մոբիլում, որքանո՞վ է Հայաստանում ինքնուրույն ճյուղ, եւ հնարավորություն է գնահատելու դրա հեռանկարները։»,- ասաց Գ. Չուգասզյանը։

Նրա խոսքով՝ հայաստանյան ընկերությունները կմասնակցեն համաշխարհային մրցույթին առայժմ երկու անվանակարգերում, իսկ մասնակից ընկերությունների անունները կհայտարարվեն շուրջ 10 օրից։

Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխություն Mobile 2010 մրցույթին կմասնակցի ավելի քան 160 երկիր։

Աղբյուրը` News.am




Նյութի դիտումների քանակը` 427





Մեկնաբանության ֆորմա