Մոբիլ ռեֆորմ
February 1, 2010 | Բաժիններ` Արագ անոնսներ, Ինտերնետ ինդուստրիա, Հայկական բջջային շուկա, Հայկական ինտերնետ, Հեղինակային
Հայաստանյան մոբիլ ոլորտի վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ինչքան էլ լայն ընտրության հնարավորություն ունեն, հիմնականում դժգոհ կամ մասամբ են գոհ իրենց մատուցված մոբիլ ծառայություններից` ինտերնետից կամ բջջային կապից:
Ի տարբերություն բջջային կապի, որտեղ դեռ կան որոշակի ընտրության հնարավորություններ, ինտերնետային մասով հայկական շուկան դեռ ինդուստրիալ զարգացման փուլում է գտնվում, որտեղ դեռ դժվար է կողմնորոշվել` ոլորտում տիրող ցածրորակ և թանկարժեք ծառայությունների պատճառներով:
Հայկական ինտերնետային ինդուստրիան դեռևս գտնվում է ինտերնետիզացիայի «բրոնզե դարում», որտեղ որքան էլ հաճախ են հայտնվում նոր խաղացողներ, միևնույն է որակն ու դրա հետ կապված խնդիրները մնում են կամ անփոփոխ, կամ էլ նկատվում է միլիմետրանոց տեղաշարժ:
Երևի թե ժամանակն է, չնայած որ շատ ենք հետ համաշխարհային տեմպերից, որպեսզի Հայաստանն էլ ինտեգրվի ՏՀՏ ոլորտի շարժիչ ուժն հանդիսացող ինտերնետային զարգացման գործին և պետության կողմից կատարվեն կտրուկ միջոցառումներ, որոնք կնպաստեն և ինտերնետ ծառայությունների գների անկմանը և որակի բարձրացմանը: Իսկ այդ ամենը ավելի քան հնարավոր է…
Մոբիլ ռեֆորմների սպասումով`
ArmeniaMobile.net
Նյութի դիտումների քանակը` 864






