Գովազդեք մեզ հետ

Հատուկ առաջարկներ Երևանի բջջային հեռախոսների խանութներից. | Ինչպես տեղադրել գովազդ "հատուկ առաջարկներ" բաժնում

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops

Special rates from mobile shops


 


«Մոբիլիզացիա»

February 1, 2010 | Բաժիններ` Արագ անոնսներ, Հայկական բջջային շուկա, Հեղինակային


Ողջույն armeniamobile.net կայքի հարգելի այցելուներ:

Փորձենք մի փոքր վերլուծել մեր երկրում առկա բջջային կապի վիճակը:
Սկսենք սկզբից. 10 տարի շարունակ Հայաստանի բջջային շուկան մենաշնորհային էր համարվում, չկար մրցակցություն, և, ըստ այդմ, կապը հասանելի չէր բոլորին իր բարձր գների պատճառով: Բջջային քարտ ունենալու համար մարդիկ ստիպված էին գրանցվել, սպասել իրենց հերթին, և հետո վճարել բավականին մեծ գումար, որպեսզի կարողանային օգտվել շարժական կապից, որը բավականին թանկ էր այդ ժամանակ և հազվագյուտ երևույթ (հասկանալի պատճառներով):

Ակնհայտորեն իրավիճակը լավացավ, երբ տեղական շուկայում հայտնվեց երկրորդ օպերատորը` VivaCell-MTS ընկերությունը: Արդեն 5 տարի է, սկսած 2005թ.-ից, ինչ գործում է VivaCell-MTS ընկերությունը տեղական շուկայում, և հենց այդ ընկերության աշխատանքի շնորհիվ նկատվում է մրցակցության առավելությունը, ինչն էլ նպաստում է այդ ոլորտի զարգացմանը: Այդ մրցակցության շնորհիվ է, որ բջջային քարտերը դարձել են շատ մատչելի և հասանելի բոլորին, սկսեցին գործել տարբեր և բազմաթիվ սակագնային պլաններ` տրամադրելով բաժանորդին ընտրության հնարավորություն:

Հայաստանի բջջային կապի շուկայում այժմ արդեն գործում է երրորդ օպերատորը` Orange բրենդային անվանմամբ France Telecom ընկերությունը, որը մուտք գործեց 2009թ. նոյոմբերից: Շարժական կապի ոլորտում այս օպերատորը իր գործունեությունը սկսեց անվճար բջջային քարտերի տրամադրումով, որը նորություն էր հայաստանյան շուկայի համար: Չնայաց վերջին շրջանում բջջային քարտերի մատչելիության առումով շուկայում այլևս ոչ մի խնդիր չկար, այսուհանդերձ այս օպերատորը առաջինն էր ոլորտում, որ նման քայլի դիմեց: Դա էր պատճառը, որ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում ընկերության ցանցում նոր բջջային համար ձեռք բերելու նպատակով բաժանորդագրվեցին 70 հազար մարդիկ: Իհարկե դա չի նշանակում, որ բոլորը կդառնային Orange ընկերության բաժանորդ, բայց հավանական է, որ նրանց մի մասը ամպայման կընտրեր այս օպերատորի ծառայությունը:

Իհարկե, ընկերությունը ևս ի հայտ եկավ իր սակագնային պլաններով, որոնց մեջ կային նորություններ : Բայց սա չի նշանակում, որ մյուս գործող բջջային օպերատորները ձեռքերը ծալած նստած են, և քանի որ բջջային կապի շուկայում մրցակցությունը թեժանում է, բաժանորդներին շահագրգռելու նպատակով նրանք ևս ստիպված են փոփոխել իրենց սակագնային պլանները, որքան էլ որ նրանք այսօր բազմազան են:

Այսպիսով, արդեն ունեցանք երեք բջջային օպերատոր, և մեր երկիրն ել կարող ենք համարել բազմաօպերատոր բջջայինացված երկիր: Կան ընտրություն կատարելու տարբեր գործոններ, որոնց միջոցով շարժվելը, որևէ հարմար փաթեթ ընտրելը, կամ պարզապես օպերատորի փոխելը դարձել է բականին հեշտ գործ:

Ինչևէ, մեզ մնում է միայն սպասել և հուսալ, որ մեր երկրի այս ոլորտն էլ ավելի կզարգանա, և հանդես կգա մեզ նորանոր շահավետ առաջարկներով:

Էլյա / ArmeniaMobilie.net




Նյութի դիտումների քանակը` 921





Մեկնաբանության ֆորմա