Որոնում հայկական ցանցում


Սոցիալական որոնում Google-ի կողմից

February 6, 2010 | Բաժիններ` Արագ անոնսներ, Ինտերնետ ինդուստրիա


Google ընկերությունը դուրս է բերել ԲԵՏԱ ռեժիմից իր սոցիալական որոնման համակարգը: Այժմ արդեն Google-ի օգտվողները որոնողական արդյունքներում կարող են տեսնել իրենց ընկերների սոցիալական ցանցերի ակտիվությունը` գրառումները Twitter-ում, Friendfeed և Google Reader ակտիվությունը և այլն:

Google ընկերությունը սոցիալական որոնման համակարգը սկսել էր փորձարկել դեռ 2009-ի հոկտեմբերից, երբ այն նախատեսված էր ընդամնեը փորձարկել 1-2 շաբաթում, սակայն ժամանակը ցույց տվեց, որ փարձարկումների համար 3 ամիս ժամանակ հարկավոր եղավ:

Google-ի պնդմամբ, սոցիալական որոնման հիմնական առավելությունը որոնման կոնկրետ և գլխավոր արդյունքն է, չէ՞ որ նրանք կփնտրվեն հենց ձեր շրջապատի մարդկանց մոտ, այսինքն` վստահելի աղբյուրից:

Հիշեցնենք, որ այլ հեղինակավոր որոնողական համակարգերի նման (Bing, Yahoo!) Google-ը նույնպես պայմանավորվածություն է ձեռք բերել Twitter-ի հետ, որի շրջանակներում Google-ի սոցիալական որոնման արդյունքներում կցուցադրվեն միկրոբլոգային հաղորդագրությունների բովանդակությունները:




Նյութի դիտումների քանակը` 688





Մեկնաբանության ֆորմա

Մնա կապի մեջ...